Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի ապրիլին աճել են 0.4 տոկոսով` մինչև 1 638.2 մլն դոլար

31.05.2013 14:05
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի ապրիլին աճել են 0.4 տոկոսով` մինչև 1 638.2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի ապրիլին կազմել են 1 638.2 մլն դոլար` աճելով 0.4 տոկոսով, տեղեկացվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ, ակտիվների ճնշող մեծամասնությունը փոխարկելի արտարժույթով է ($1 624,2 մլն)։

Հաղորդագրության համաձայն` փոխառության հատուկ իրավունքներն (SDR) ԱՄՀ–ում հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել են 13.7 մլն դոլար` մարտի 1.7 մլն դոլարի դիմաց։ ($1- 416,71 դրամ է)։ --0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև