Անելիք բանկի նախագահը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով

14.09.2012 18:02
Անելիք բանկի նախագահը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ճզմաչյանը պարգևատրվել էր արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մրցանակով սեպտեմբերի 12 - ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ՝2012 թվականի ընթացքում արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման քաղաքացիական պարտքը կատարելու համար:

«Ես շատ շնորհակալ եմ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը և մասնավորապես ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին նման պատվի արժանանալու համար», - նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով:–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև