ՀՀ միջազգային համախառն պահուստներն օգոստոսին աճել են 0,4%–ով` մինչև 1 725,8 մլն դոլար

29.09.2012 12:05
ՀՀ միջազգային համախառն պահուստներն օգոստոսին աճել են 0,4%–ով` մինչև 1 725,8 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2012 թվականի օգոստոսի վերջի դրությամբ կազմել են 1 725,8 մլն դոլար` հուլիսի համեմատ ավելանալով  6,6 մլն դոլարով կամ 0,4 տոկոսով, ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ, ակտիվների ճնշող մեծամասնությունը փոխարկելի արժույթով է ($1 668,9 մլն.)։

Հաղորդագրության համաձայն, ԱՄՀ–ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել են 56,9 մլն դոլար` օգոստոսի սկզբում գրանցված 59,6 մլն դոլարի դիմաց ($1- 405,5 դրամ է)։–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև