Moodys. 2013թ.-ին Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի շուրջ 4,5%

06.12.2012 20:58
Moodys. 2013թ.-ին Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի շուրջ 4,5%

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Moody’s միջազգային վարկանիշայի գործակալությունը 2012թ.-ին Ռուսաստանի ՀՆԱ-ի 3-4 տոկոս աճ է կանխատեսում, 2013թ.-ին՝ 3,5-4,5 տոկոս, տեղեկացնում է Банки.ру-ն: «Մենք կանխատեսում ենք, որ Ռուսաստանը 2013թ.-ին իրական ՀՆԱ-ի 3,5-4 տոկոսանոց չափավոր աճ կգրանցի՝ 2012թ.-ին սպասվող 3-4 տոկոս և 2011թ.-ի 4,3 տոկոս աճից հետո»,- նշում են փորձագետները:

Գործակալության գնահատականները համապատասխանում են ՌԴ իշխանությունների կանխատեսումներին. Տնտեսական զարգացման նախարարությունը ճշգրտել էր  սեպտեմբերին 2012թ.-ի ՌԴ ՀՆԱ-ի աճի պաշտոնական կանխատեսումը՝ մինչև 3,5 տոկոս, 2013թ.-ին՝ մինչև 3,7 տոկոս: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև