Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը հոկտեմբերի վերջին կազմել է 420,2 մլրդ դրամ

10.12.2012 16:36
Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը հոկտեմբերի վերջին կազմել է 420,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2012 թվականի հոկտեմբերի վերջին կազմել է 420,2 մլրդ դրամ: Այդ մասին հրապարակված է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

Ինչպես նշվում է հաշվետվությունում, այս ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ աճել է 1,1 տոկոսով:

Միաժամանակ, տնային տնտեսությունների ժամկետային արտարժութային ավանդները հոկտեմբերի վերջին կազմել են ավելի քան 353,5 մլրդ դրամ կամ տնային տնտեսությունների շուրջ 85,1 տոկոսը՝ սեպտեմբերի համեմատ աճելով 2,22 տոկոսով:

Հայաստանի տնային տնտեսությունների դրամային ավանդների ծավալը հոկտեմբերի վերջին կազմել է շուրջ 176,9 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 2,4 տոկոսով:

Առևտրային բանկերի կողմից հոկտեմբերի 30-ի դրությամբ ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 1175,5 դրամ՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով 0,9 տոկոսով:

2012 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև