Հայաստանի ԿԲ-ի զուտ ներքին ակտիվները նոյեմբերին նվազել են 4,8%-ով` դառնալով 246,2 մլրդ դրամ

13.12.2012 17:35
Հայաստանի ԿԲ-ի զուտ ներքին ակտիվները նոյեմբերին նվազել են 4,8%-ով` դառնալով  246,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի զուտ ներքին ակտիվները 2012թ.-ի նոյեմբերին կազմել են շուրջ 246,2 մլրդ դրամ՝ 4,8 տոկոսով նվազելով նախորդ ամսվա համեմատ, ասվում է «ՀՀ ԿԲ ամփոփ հաշվեկշռային ցուցանիշներ» հաշվետվության մեջ։

Հաշվետվության համաձայն` կառավարության նկատմամբ ԿԲ պահանջները կազմել մինուս 102,19 մլրդ դրամ` հոկտեմբերի մինուս 88,7 մլրդ դրամի դիմաց: Միաժամանակ նոյեմբերի ընթացքում առևտրային բանկերի նկատմամբ ԿԲ պահանջները նվազել են 0,36 տոկոսով և ամսվա վերջին կազմել ավելի քան 149,3 մլրդ դրամ, այլ պահանջները ավելացել  են 0,77 տոկոսով և կազմել շուրջ 199,1  մլրդ դրամ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, միաժամանակ նոյեմբերին զուտ միջազգային պահուստները կազմել են շուրջ 377,5 մլրդ դրամ՝ 1,2 տոկոսով նվազելով  հոկտեմբերի համեմատ, իսկ փողի բազան կազմել է շուրջ 623,7  մլրդ դրամ՝ 2,7 տոկոսով նվազելով անցած ամսվա համեմատ ($1-415,98 դրամ Է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև