Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2013թ.–ի մարտին 4.77% է կազմել

29.05.2013 17:26
Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2013թ.–ի մարտին 4.77% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված  ռեզիդենտ ակտիվների մասնաբաժինը 2013 թվականի մարտին կազմել է 4.77 տոկոս, ինչը 0.51 տ.կ.–ով քիչ է 2013 թվականի փետրվարի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ չաշխատող ակտիվների առավելագույն մասնաբաժինը մարտին բաժին է ընկել առևտրի ոլորտին` մոտ 1.65 տոկոս (փետրվարի մասնաբաժինը` 1.14%)  սպառողական վարկերին` 0.79 տոկոս (փետրվարի մասնաբաժինը` 0,9%) և շինարարության ոլորտին` մոտ 0.26 տոկոս (փետրվարին` 0.80%)։

Միաժամանակ, մշակող արդյունաբերությունում չաշխատող ակտիվների մասնաբաժինը կազմել է 0.62 տոկոս, գյուղատնտեսությունում` 0.21 տոկոս, հիփոթեքային վարկավորման ոլորտում` 0.36 տոկոս, հանրային սննդի ոլորտում` 0.23 տոկոս։

Միաժամանակ, ֆինանսական ոլորտում չաշխատող ակտիվները բացակայում են։

Առևտրային բանկերի ակտիվների ընդհանուր ծավալը 2013 թվականի մարտի վերջին կազմել է մոտ 2570 մլրդ դրամ։

2013 թվականի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ։($1 – 415,35 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև