Լոնդոնում ոսկու գինը աճել է 2,7%–ով և մոտ երեքուկես ամսվա ընթացքում հասել առավելագույնի` 1411,00 դոլար մեկ ունցիայի դիմաց

27.08.2013 15:37
Լոնդոնում ոսկու գինը աճել է 2,7%–ով և մոտ երեքուկես ամսվա ընթացքում հասել առավելագույնի` 1411,00 դոլար մեկ ունցիայի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր հասել է մոտ երեքուկես ամսվա առավելագույն մակարդակի։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը ավելացել է 2,7 տոկոսով և պաշտոնապես կազմել է 1411,00 դոլար/ունցիա։ Սա ամենաբարձր նոր ցուցանիշն է 2013 թվականի մայիսի 15–ից ի վեր, հաղորդում է rbc.r–ն։

Ոսկին Լոնդոնում այսօր թանկացել է 36,50 դոլարով` փոփոխվելով ըստ ժամկետային շուկայի ընթացիկ գների ցուցանիշների։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը Նյու Յորքի COMEX բորսայում սակարկվել է 1395,2-1412,5 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1411,0 դոլար/ունցիա։

Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա):

- 23 օգոստոսի – 1374,50 (AM Fix), 1377,50 (PM Fix);
- 22 օգոստոսի – 1370,50 (AM Fix), 1375,50 (PM Fix);
- 21 օգոստոսի – 1360,00 (AM Fix), 1363,00 (PM Fix);
- 20 օգոստոսի – 1365,75 (AM Fix), 1372,50 (PM Fix);
- 19 օգոստոսի – 1375,25 (AM Fix), 1365,00 (PM Fix).

Ոսկին Լոնդոնյան շուկայում շարունակում է վերականգնել հունիսյան կորուստը։ Այսպես, ըստ հունիսի արդյունքների, ոսկու AM Fixing–ի գինը նվազել է 207,00 դոլարով (-14,7%)։Այդ թվում 2013թ.–ի հունիսի 28–ին այն նվազել է և գրանցել երեք տարվա (2010թ.–ի օգոստոսի 12–ից ի վեր) ամենացածր արժեքը`  1203,25 դոլ/ունցիա։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև