Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 97,5 մլն դոլար են ձեռք բերել

07.10.2013 11:40
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 97,5 մլն դոլար են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 30–ից հոկտեմբերի 4–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 97,5 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 404,60 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 7,4 մլն եվրո և ավելի քան 703,2 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 548,01 և մեկ ռուբլու դիմաց 12,45 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Միաժամանակ ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 126 մլն դոլար, մոտ 8,7 մլն եվրո և մոտ 85,4 մլն ռուբլի, համապատասխանաբար, 405,81 դրամ, 550,75 դրամ և 12,62 դրամ փոխարժեքներով։
Բացի այդ, 2013 թվականի սեպտեմբերի 23–ից 29–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է 42,4 մլրդ դրամ, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 59 մլն դրամ ($1 –ը` 405,29 դրամ )։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև