Doing Business-2014 ամենամյա վարկանիշում Հայաստանը հինգ հորիզոնականով իջել է` զբաղեցնելով 37–րդ տեղը

29.10.2013 10:44
Doing Business-2014 ամենամյա վարկանիշում Հայաստանը հինգ հորիզոնականով իջել է` զբաղեցնելով 37–րդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Doing Business-2014 ամենամյա վարկանիշում Հայաստանը հինգ հորիզոնականով իջել է` զբաղեցնելով 37–րդ տեղը։

Հայաստանը գտնվում է Բելգիայի (36–րդ տեղ) և Ֆրանսիայի (38) միջև` առաջ անցնելով Կիպրոսից, Լեհաստանից, Իսպանիայից, Լյուքսեմբուրգից և Իտալիայից։

Համաշխարհային բանկի վարկանիշում բիզնես զարգացնելու պայմաններով Հայաստանն առաջատար է ԱՊՀ երկրների շարքում։ Մասնավորապես, Համագործակցության երկրների շարքում Ղազախստանը զբաղեցնում է 50–րդ տեղը, Բելառուսը` 63, Ղրղըզստանը` 68, Ադրբեջանը` 70, Մոլդովան` 78, Ռուսաստանը` 92, Ուկրաինան` 112, Տաջիկստանը` 143, Ուզբեկստանը` 146։

Հետխորհրդային տարածքի երկրների շարքում լավագույն ցուցանիշները Վրաստանինն են (8–րդ տեղ), Լիտվայինը` (17–րդ տեղ), Էստոնիայինը (22), Լատվիայինը (24)։

Վարկանիշ կազմողները բիզնես վարելու պայմանները գնահատում են տասը չափանիշով։ Լավագույն ցուցանիշները Հայաստանը ցուցադրել է ձեռնարկությունների գրանցման (6–րդ տեղ) և սեփականության գրանցման (5–րդ տեղ) մասով, ինչպես նաև ներդրողների (22–րդ տեղ) պաշտպանության,  վարկավորման գծով։

«Անվճարունակության լուծման» ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 76–րդ տեղը, «շինարարության թույլտվության» ցուցանիշով` 79, «հարկման» ցուցանիշով` 103, «միացում էլեկտրամատակարարման համակարգին»` 109, «պայմանագրերի կատարման ապահովման» ցուցանիշով` 112, «միջազգային առևտրի» ցուցանիշով` 117 տեղը։

Doing Business-2013 նախորդ վարկանիշում Հայաստանը բարձրացել էր միանգամից 18 հորիզոնականով` զբաղեցնելով 32–րդ տեղը։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև