Հայաստանում անցկացվող ֆինանսական միամսյակը նպատակաուղղված է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը. ԿԲ

08.11.2013 15:55
Հայաստանում անցկացվող ֆինանսական միամսյակը նպատակաուղղված է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում անցկացվող «Իմ ֆինանսական միամսյակը» ծրագիրն ուղղված է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը, ծրագրի փակման ընթացքում ասաց ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։

Ծրագիրն անցկացվել է հանրապետության առևտրային բանկերի շրջանում ողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում։ Ծրագրի հիմնական նպատակն էր բարձրացնել Հայաստանի քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը, ինչպես նաև ծանոթացնել երկրի բանկերի նոր ծառայությունների և ապրանքների հետ։

«Իմ ֆինանսական միամսյակը» ծրագրի շրջանակներում ողջ ամսվա ընթացքում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում անցկացվում էին միջոցառումներ չորս հիմնական թեմաներով` ֆինանսները երեխաների համար, որի շրջանակներում երեխաներն ու դպրոցականները ծանոթանում էին ֆինանսական խնդիրների հետ, պարտք և վարկ` պարտքի կառավարումն ու նրա աղբյուրները, հիփոթեքային և այլ վարկեր, ապահովագրություն` ապահովագրության տեսակները, նրանց դրական և բացասական կողմերը, ինչպես նաև ներդրումները` գործառույթներ և դեպոզիտների կառավարում։

«Հոկտեմբերը հայտարարվել էր ֆինանսական ամիս, որի հիմնական նպատակն էր բնակչության ուշադրությունը գրավել սեփական ֆինանսների գրագետ կառավարմանը։ Քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը նրանց ֆինանսական ապահովվածության և հասարակության սոցիալական վիճակի բարելավման նախադրյալն է», – նշեց Երիցյանը։

Նրա խոսքերով` ԿԲ-ն հաճախորդների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթվածության հետևողական քաղաքականություն է անցկացնում, իսկ «Իմ ֆինանսական միամսյակը» ծրագրով ստացված արձագանքները վկայում են ծրագրի հաջողության և այն ավանդական դարձնելու անհրաժեշտության մասին։

«Չի կարելի թերագնահատել ժամանակակից աշխարհում ֆինանսական գրագիտության նշանակությունը, քանի որ վերջին ֆինանսական ճգնաժամի պատճառը մարդկանց ֆինանսական գրագիտության ցածր մակարդակն էր։ Ավելի քան 40 զարգացած և զարգացող երկրներ այսօր այդ ուղղությամբ քաղաքականություն են իրականացնում», – ընդգծեց Երիցյանը։

Նա տեղեկացրեց, որ ֆինանսական հատվածի գրեթե բոլոր շահագրգիռ կառույցները, մասնավորապես` մասնավոր, պետական և միջազգային կառույցները մասնակցել են միամսյակին։ Բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումներն անցկացվել են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի մարզերում։

«Ֆինանսական ոլորտի մասնագետների հետ անմիջական շփման արդյունքում քաղաքացիները ստացել են բազմաթիվ հարցերի պատասխաններ և օգտակար մասնագիտական խորհուրդներ», – ասաց ԿԲ փոխնախագահը։

ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանն իր հերթին տեղեկացրեց, որ ծրագրի ընթացքում անցկացվել են տեղեկատվական և ուսուցողական միջոցառումներ, մրցույթներ, սեմինարներ կրթական հաստատություններում։ Հոկտեմբերի 31–ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում կազմակերպվեց ցուցահանես ֆինանսական թեմայով։

ՀՀ ԿԲ–ն ծրագրի շրջանակներում չորս թեմատիկ մրցույթ անցկացրեց, որոնք կազմակերպվեցին չորս ձևաչափում` տարբեր թեմաներով։ «Ապահովագրությունը մարդու կյանքում» թեման ներկայացված էր պատկերապատման տեսքով, որը չէր գերազանցում А4 ֆորմատի 3 էջը (լավագույն պատկերապատման հեղինակն արժանացավ 150 հազար դրամի չափով դրամական մրցանակի) և  «Խնայողություն լուսանկարների միջոցով» (հաղթողն արժանացավ 100 հազար դրամի)։ Հեռախոսի համար բյուջեի պլանավորման համար նախատեսված լավագույն հավելվածի մրցույթի հաղթողը ստացավ 150 հազար դրամ։ Եվս մեկ մրցույթ նախատեսված էր երեխաների համար։ Այն մանկական նկարների մրցույթ էր` «Ես և փողը» կամ «Փողն իմ ընտանիքում» թեմաներով։

Ծրագրի նախաձեռնողներն են Հայաստանի Կենտրոնական բանկը, USAID «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը, Ֆինանսական հաշտարարի գրասենյակը, Դեպոզիտների երաշխավորման հիմնադրամը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, Հայաստանի բանկերի միությունը, Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան, NASDAQ OMX Armenia–ն, KfW գերմանական բանկը, Գերմանիայի միջազգային խնայբանկերի միջազգային փոխգործակցության հիմնադրամը (SBFIC)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև