11.11.2013 13:04

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 2013թ.-ի ինը ամիսների ընթացքում, 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 13,8%–ով և կազմել շուրջ 4,3 մլրդ դրամ։ Այս մասին նշված է ՀՀ ԿԲ կայքում:
Ըստ ԿԲ-ի` վարկային կազմակերպությունների տոկոսային եկամուտների ծավալը 2013թ.-ի ինը ամիսների ընթացքում կազմել է 18,8 մլրդ դրամ՝ շուրջ 7,1 մլրդ դրամի տոկոսային ծախսերի դեպքում:
Միաժամանակ վարկային կազմակերպությունների ոչ տոկոսային եկամուտները կազմել են 5 մլրդ դրամ՝ 9,5 մլրդ դրամի ոչ տոկոսային ծախսերի դեպքում: Արդյունքում, վարկային կազմակերպությունների զուտ տոկոսային եկամուտները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 11,6 մլրդ դրամ (2012թ.-ի ինը ամիսների արդյունքում՝ 9,6 մլրդ դրամ), իսկ զուտ ոչ տոկոսային վնասները՝ 4,4 մլրդ դրամ՝ 2012 թ.-ի 3 մլրդ դրամի դիմաց:
Հնարավոր կորուստներով դեպի պահուստ 9,5 մլրդ դրամի հատկացումների, ինչպես նաև դեպի պահուստ 7,6 մլրդ դրամի միջոցների վերադարձի արդյունքում ձևավորված զուտ հատկացումների ծավալը կազմել է 1,9 մլրդ դրամ՝ 2012թ.-ի 1,8 մլրդ դրամի դիմաց:
2013 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 33 վարկային կազմակերպություն և 123 մասնաճյուղ: ($1–ը` 405,95 դրամ) –0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: