Արդշինինվեստբանկի «Զվարթնոց» նորացված մասնաճյուղն է բացվել Երևանի օդանավակայանի տարածքում

11.11.2013 13:24
Արդշինինվեստբանկի «Զվարթնոց» նորացված մասնաճյուղն է բացվել Երևանի օդանավակայանի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Զվարթնոց» մասնաճյուղը այսուհետ գործունեություն կծավալի ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ժամանման սրահում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Բանկը շարունակում է մասնաճյուղային ցանցի ընդլայնման և արդիականացման գործընթացը Երևանում և մարզերում»,– նշվում է հաղորդագրության մեջ:

Շնորհավորելով «Զվարթնոց» մասնաճյուղի հաճախորդներին և հյուրերին նոր մասնաճյուղի բացման կապակցությամբ` Բանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշել է, որ «Զվարթնոց» մասնաճյուղի վերաբացումը «Արդշինինվեստբանկի» մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է:

«Բանկն ակտիվորեն խթանում է ինչպես փոքր և միջին բիզնեսի, այնպես էլ ֆիզիկական անձանց ֆինանսավորումը և բարձրակարգ սպասարկումը»,– ասել է նա:

Նորաբաց մասնաճյուղը հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ և գործունեություն է իրականացնում 24/7 սկզբունքով:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ն ՀՀ ԿԲ–ից բանկային գործունեություն իրականցանելու արտոնագիր է ստացել (N 83) 2003 թ.–ի փետրվարի 27–ին։ Հայաստանում գործում է բանկի 49 մասնաճյուղ, վեց մասնաճյուղ է գործում ԼՂՀ–ում, բանկը ներկայացուցչություն ունի Փարիզում։

«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։-0- -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև