Հայաստանի ՎԿ վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները 2013թ.–ի սեպտեմբերի 30-ի դրությամբ աճել են 13,8%-ով՝ մինչև 159,1 մլրդ. դրամ

19.11.2013 15:45
Հայաստանի ՎԿ վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները 2013թ.–ի սեպտեմբերի 30-ի դրությամբ աճել են 13,8%-ով՝ մինչև 159,1 մլրդ. դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները 2013թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են 19,3 մլրդ. դրամ՝ 2012թ. դեկտեմբերի 31 -ի համեմատ աճելով  13,8%-ով:

«ԱՌԿԱ» գործակալության իրականացրած վերլուծության համաձայն՝ երրորդ եռամսյակում վարկային ներդրումների մեծությամբ առաջատարն է Ազգային hիփոթեքային ընկերությունը, որի մասնաբաժինը կազմում է Հայաստանի ՎԿ բոլոր վարկային ներդրումների մոտ 14,20%-ը: Այսպես՝ սեպտեմբերի 30–ի դրությամբ ընկերության վարկային ներդրումները, ներառյալ լիզինգային գործառնությունները, կազմել են ավելի քան 22,5  մլրդ. դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 17,4%.-ով:

Վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալով առաջատար հնգյակում ներառվել են նաև՝ Ֆինքան` 19,7 մլրդ. դրամ, աճը՝13,2 % (համախառն ակտիվներում մասնաբաժինը՝ 12,41%), Նորվիկը` շուրջ 18,8 մլրդ. դրամ, աճը՝  7,3% (11,87%), Արեգակը՝ 13,4 մլրդ. դրամ, աճը՝ 18,8% (8,42%) և Բնակարան Երիտասարդներին՝ ավելի քան 8,2 մլրդ. դրամ, աճը՝ 20,1% (5,16%):

2013թ. սեպտեմբերի 30–ի դրությամբ Հայաստանում գործել է 33 վարկային կազմակերպություն ($1 –  404,80 դրամ): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև