Գրեֆի խորհրդական Ռուբեն Վարդանյանն ընդգրկվել է IFC միջազգային խորհրդում

30.01.2014 11:50
Գրեֆի խորհրդական Ռուբեն Վարդանյանն ընդգրկվել է IFC միջազգային խորհրդում

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. «Տրոյկա Դիալոգի» նախկին ղեկավար և Գերման Գրեֆի գործող խորհրդական Ռուբեն Վարդանյանն ընդգրկվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) միջազգային խորհրդում և գարնանը կարող է լքել Խնայբանկը։ Ինչպես գրում է banki.ru–ն, վկայակոչելով  «РБК daily» թերթին, նա կդառնա IFC–ի ներդրումային քաղաքականության գծով խորհրդատու։

Այն մասին, որ Ռուբեն Վարդանյանն ընտրվել է IFC միջազգային խորհրդում, պատմել են բանկի երկու աղբյուրներ։ Վարդանյանը նույնպես հաստատել է այդ տեղեկությունը։ Ըստ նրա, իրեն ընտրել են IFC խորհրդում, որտեղ ընդգրկվել են նաև տարբեր երկրների, օրինակ, Հնդկաստանի և Լատինական Ամերիկայի մակրոտնտեսագետներ։ «РБК daily»–ի հետ զրույցում նա պարզաբանել է, որ իր խնդիրների թվում է` բարելավել աշխատանքն IFC–ի հետ ներդրումային քաղաքականության և հաճախորդների հետ փոխգործակցության տեսանկյունից։ Վարդանյանն IFC խորհրդում Ռուսաստանի միակ ներկայացուցիչն է։

Այս պահին Ռուբեն Վարդանյանը Խնայբանկի նախագահ Գերման Գրեֆի խորհրդականն է։ Մինչ այդ նա պետական բանկի ներդրումային ստորաբաժանման համաղեկավարն էր։ Վարդանյանը կարող է հեռանալ Խնայբանկից, երբ ինտեգրումը վերջնականապես ավարտվի։ Վարկային կազմակերպության աղբյուրները նշում են, որ դա կարող է լինել գարնանը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև