Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 0,04%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 775,64 դրամ

06.05.2014 12:17
Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 0,04%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 775,64  դրամ

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել է 15 775,64 դրամ, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից շատ է 0,04 տոկոսով կամ 5,72 դրամով։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 17 147,44 դրամ` ավելանալով 0,04 տոկոսով կամ 6,22 դրամով։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ ` գնման գին` 235,92 դրամ (1,43 դրամի անկում), բացթողնման գին` 256,43 դրամ (1,56 դրամի անկում), պլատին` գնման գին` 17 392,78 դրամ (207,9 դրամի աճ), բացթողնման գինը` 18 905,2 (225,98 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 9 885,46 դրամ (220,39 դրամի աճ), բացթողնման գինը` 10 745,07 դրամ (239,56 դրամի աճ)։ ($1 –ը` 413,81 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև