Հայաստանի բանկային համակարգի կապիտալի շահութաբերությունը վեց տարվա ընթացքում 14-15%–ից նվազել է մինչև 9-10%. ԿԲ ղեկավար

19.05.2014 19:19
Հայաստանի բանկային համակարգի կապիտալի շահութաբերությունը վեց տարվա ընթացքում 14-15%–ից նվազել է մինչև 9-10%. ԿԲ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի կապիտալի շահութաբերությունը (ROE) 2008-2014 թվականների ընթացքում 14-15%–ից նվազել է մինչև 9-10%–ով, հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

«Եկամտաբերությունը մշտապես նվազում է բանկերի միջև մրցակցության մեծացման և վարկերի ու դեպոզիտների դրույքաչափերի միջև սպրեդի կրճատման պատճառով»,– ասաց Ջավադյանը` երկուշաբթի ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում։

Ըստ նրա, նշված ժամանակահատվածում Հայաստանում գործող 21 առևտրային բանկերից վնասով են աշխատել միայն երկուսը (գերմանական կապիտալով ՊրոԿրեդիտԲանկը և իրանականով` Մելաթ Բանկը), որոնք այժմ շահույթ ունեն։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի Ազգային ժողովին առաջարկեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում վերընտրել Արթուր Ջավադյանին։

Հայաստանի Սահմանադրության համաձայն, ԿԲ նախագահը նշանակում է խորհրդարանը` նախագահի առաջարկով, վեցամյա ժամկետով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև