«Անելիք» բանկն իր ավանդատուների շրջանում Հուրգադայի երկու ուղեգիր է խաղարկել

11.08.2014 15:04
«Անելիք» բանկն իր ավանդատուների շրջանում Հուրգադայի երկու ուղեգիր է խաղարկել

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Անելիք բանկ» ՓԲԸ-ն երկուշաբթի իր ավանդատուների շրջանում Հուրգադայի 2 ուղեգիր է խաղարկել` նախատեսված 2 անձի համար: Խաղարկության հաղթողներն են Նարինե Բադալյանն ու Հասմիկ Գալստյանը:

Խաղարկությանը մասնակցել են սույն թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ 500 հազար ՀՀ դրամ, 1000 ԱՄՆ դոլար կամ Եվրո նոր ավանդ ներդրած կամ գործող ավանդը համալրած բոլոր ավանդատուները: Խաղարկությանը մասնակցել է 700 ավանդատու:

«Անելիք բանկ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, շնորհավորելով հաղթողներին, նշել է, որ ցանկացած բանկի համար ավանդատուների թիվը բնակչության վստահության կարևոր ցուցանիշներից մեկն է:

«Այս հարցում «Անելիք» բանկը հպարտանալու առիթ ունի, քանի որ վերջին տարվա ընթացքում բանկի ավանդատուների թիվն ավելացել է 8,5 տոկոսով, իսկ ֆիզիկական անձանց դեպոզիտային պորտֆելն ավելացել է 18 տոկոսով», - ասաց Մարտիրոսյանը:

Բանկի վարչության նախագահի տեղակալ Հայկ Մկրտչյանն իր հերթին շնորհավորելով հաղթողներին, վստահեցրեց ավանդատուներին, որ հետագայում ևս կկազմակերպվեն նմանատիպ ակցիաներ, ինչը հնարավորություն կտա այլ ավանդատուներին ևս մասնակցել խաղարկություններին:

«Անելիք բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թ.-ի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թ.-ի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թ.-ի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ-ի N9 գլխավոր լիցենզիան: «Անելիք բանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է լիբանանյան CreditBank-ին:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև