Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 86,8 մլն դոլար

03.11.2014 11:31
Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 86,8 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի . /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 86,8 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 410,03 դրամ միջին կշռված

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 8,3 մլն եվրո և մոտ 987,5 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 517,95 դրամ և 1 ռուբլու դիմաց 9,6 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 93,2 մլն դոլար, շուրջ 16,8 մլն եվրո և մոտ 169,7 մլն ռուբլի` համապատասխանաբար 411,27 դրամ, 521,4 դրամ և 9,77 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014թ.–ի հոկտեմբերի 27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 36,2 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 38,7 մլն դոլար։ ($1 –ը` 411,26 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև