Archives by Month:

Calendar:

  • Calendar

    February 2015
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    232425262728  
  • Archive for February, 2015

    Հայկական արժեթղթերը 1–1,5 տարվա ընթացքում կարող են հայտնվել միջազգային շուկաներում. Սարոյան

    Monday, February 23rd, 2015

    Հայկական արժեթղթերը 1–1,5 տարվա ընթացքում հասանելի կլինեն միջազգային շուկաներում, ասաց NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

    NASDAQ OMX Armenia–ն ամփոփել է «Բորսայի լավագույն անդամ 2014» մրցույթի արդյունքները

    Monday, February 23rd, 2015

    2014 թ.–ին երրորդ տարին անընդմեջ NASDAQ OMX Armenia բորսայի լավագույն անդամ է ճանաչվել «Արարատբանկը»։

    Հայաստանում արժեթղթերի շուկայի կապիտալացումը 2014 թ.–ին գերազանցել է 73 մլրդ դրամը

    Monday, February 23rd, 2015

    Հայաստանում արժեթղթերի շուկայի կապիտալացումը 2014 թ.–ին, 2013 թ.–ին գրանցված 61,7 մլրդ դրամի համեմատ, գերազանցել է 73 մլրդ դրամը, ասաց NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանն` ամփոփելով արդյունքները։

    Սարոյան. 2015 թ.–ին հայկական բորսայում կներդրվի բորսայական տեղաբաշխումների Genium INET համակարգը

    Monday, February 23rd, 2015

    Բորսայական տեղաբաշխումների Genium INET ժամանակակից համակարգն այս տարի կներդրվի NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում, ասաց NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը` ամփոփելով տարվա արդյունքները։

    ԿԲ կանխատեսում. Հայաստանում 12–ամսյա գնաճը 2015 թ.–ին կկազմի 2,5–5,5 տոկոս

    Monday, February 23rd, 2015

    ՀՀ ԿԲ–ն 2015 թ.–ին 12–ամսյա գնաճը կանխատեսում է 2,5–5,5 տոկոսի սահմանում։ Այս մասին նշվում է «Կարգավորիչի հաշվետվության մեջ` հիմնված 2015 թ.–ի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի և 2014 թ.–ի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության կատարողականի վրա»։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 68,8 մլն դոլար

    Monday, February 23rd, 2015

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 16–ից 20–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 68.8 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 478,13 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը 4,6 մլն դոլար է կազմել

    Monday, February 23rd, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 16–ից 20–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է 4,6 մլն դոլար` փետրվարի 9–ից 13–ի ընթացքում գրանցված 4,65 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    ՎՏԲ-Հայաստան Բանկը Ինտերնետ-բանկինգ ծառայության վերաբերյալ նոր առաջարկ է ներկայացրել

    Friday, February 20th, 2015

    ՎՏԲ-Հայաստան Բանկը ս.թ. փետրվարի 16-ից մինչև հունիսի 16-ը անցկացնում է ակցիա իր բոլոր հաճախորդների-ֆիզիկական անձանց համար, ովքեր ցանկանում են օգտվել Ինտերնետ-բանկինգ ծառայությունից, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ակցիայի ընթացքում կդառնան ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ:

    ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 20–ին ավելացել է 0,05%–ով և 479,49 դրամ կազմել $1 համար

    Friday, February 20th, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 20–ին կատարված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ավելացել է 0,05 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 479,49 դրամ։

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0,21 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 478,95 դրամ

    Friday, February 20th, 2015

    Փետրվարի 20–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, փետրվարի 19–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,21 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 478,95 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։