ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարությամբ դիմել է դիմել է իրավապահ մարմիններին

28.09.2012 18:07
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարությամբ դիմել է դիմել է իրավապահ մարմիններին

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարությամբ դիմել է դիմել է իրավապահ մարմիններին հանցագործության կատարման մեջ ներգրավված այլ անձանց պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2011 թվականի հոկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկն երկրի բնակչությանն է առաջարկում ապառիկ վարկավորման ծառայություններ (ֆիզիկական անձանց վարկավորում` ապառիկ տարբերակով կենցաղային իրեր ձեռք բերելու համար), և այդ նախագծի շրջանակներում մինչ օրս Բանկը կնքել է պայմանագրեր Հայաստանի տարածքում գործունեություն ծավալող և, մասնավորապես, համակարգչային և կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող բազմաթիվ ընկերությունների հետ:

Ընկերությունների հետ կնքած պայմանագրերի համաձայն ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկավորում է ֆիզիկական անձանց, որոնք ցանկանում են ապառիկ ձեռք բերել իրեր պայամագրով նախատեսված պայմաններով: Պայմանագրի պայմանների համաձայն վարկի տրամադրման դեպքում ձեռք բերված իրը համարվում է վարկի ապահովվածության միջոց: Իսկ ընկերություն-վաճառողը պարտավորվում է տվյալ պայմանագրի գործողության ընթացքում պահպանել վարկի տրամադրման, պայմանագրի կնքման և այլ պայմանները:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանկի կողմից իրականացված ստուգումների արդյունքոմ պարզվել է, որ բանկի հետ համագործակցող որոշ ընկերություններ ներառված են եղել  ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների

«Այդ կապակցությամբ և հաշվի առնելով այն փաստը, որ նման գործողությունները հանգեցնում են բարձր ռիսկայնության, շատ վտանգավոր են ՀՀ բանկային համակարգի համար, հասարակական մեծ վտանգ է ներկայացնում և, միևնույն ժամանակ, իր մեջ պարունակում է ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսվածբ տարրեր, ՎՏԲ-Հայաստան Բանկը դիմել է իրավապահ մարմիններին հանցագործության կատարման մեջ ներգրավված այլ անձանց պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,– նշեցին մամուլի ծառայությունից։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ»ԲԲԸ հանդիսանում է ‚ՎՏԲ-Հայաստան Բանկ» ԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև