Հայաստանի ներդրումային ընկերությունների ակտիվները հուլիսին կազմել են 27,7 մլրդ դրամ

10.09.2013 16:13
Հայաստանի ներդրումային ընկերությունների ակտիվները հուլիսին կազմել են 27,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներդրումային ընկերությունների ակտիվները 2013թ.–ի հուլիսին, հունիսի համեմատ, աճել են 0,6%–ով` կազմելով 27,7  մլրդ դրամ, տեղեկացվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։

Հայաստանի ներդրումային ընկերությունների համախառն պարտավորությունները հուլիսի վերջին կազմել են 23,3 մլրդ. դրամ` հունիսի համեմատ գրեթե անփոփոխ մնալով։

Միաժամանակ հուլիսի վերջին ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալը կազմել է 4,3 մլրդ. դրամ` մարտի համեմատ կրճատվելով 4,2%-ով։

Միաժամանակ ներդրումային ընկերությունների չտեղաբաշխված շահույթը հուլիսի վերջին կազմել է 691,2 մլն դրամ` հունիսի վերջին գրանցված 643,8 մլն դրամի դիմաց (7,3% աճ)։

Հուլիսի 31–ի դրությամբ Հայաստանի արժեթղթերի շուկայում գործել է 9 ներդրումային ընկերություն։ ($1 – 411,50 դրամ է): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև