ճգնաժամ թեմյով բոլոր նորությունները

Կուդրին. «Մենք ապահովագրված չենք ճգնաժամի հետևանքներից»

10.04.2013 18:13

Կուդրին. «Մենք ապահովագրված չենք ճգնաժամի հետևանքներից»

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը վստահ է, որ տնտեսական ճգնաժամը դեռ չի ավարտվել, և պետությունները դեռ շատ քայլեր ունեն ձեռնարկելու` եվրոպական երկրների ֆինանսական անկայունության հաղթահարման համար, գրում է banki.ru–ն։

«Ես չեմ կարծում, թե ճգնաժամն ավարտվել է։ Ավելին` այն բարձրակետում է, և մենք չգիտենք, թե ինչպես կավարտվի` կարող է` լավ, կարող է` վատ։ Կիպրոսյան բանկերից, հատկապես խոշոր բանկերից, ինչպիսին Կիպրոսի Բանկն է, դեռ փողերի ազատ փոխանցում չի կատարվում։ Հայտնի չէ, թե ինչպես իրենց կպահեն ներդրող–ավանդատուները` կցանկանա՞ն արագ հեռանալ, թե՞ ինչ–որ մեկը կմնա։ Այսպիսով, մենք չգիտենք, թե ինչով ամեն ինչ կավարտվի։ Եթե ավելի վատ ավարտվի, քան բոլորն ակնկալում են, ապա դա շատ կազդի Եվրոպայի հարավային երկրների դրության վրա։ Մենք առայժմ ապահովագրված չենք ճգնաժամի զարգացումից, դրա թափանցումից այլ երկրներ»,– ասել է Կուդրինը Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Խոսելով այն մասին, թե հաջորդը որ երկրի տնտեսությունն է անկում ապրելու` նախկին նախարարը հայտարարել է. «Սլովենիան այժմ առավել բարդ վիճակում է, բայց թերևս այնտեղ խնդիրները կանգնեցնելն ավելի դյուրին է, իսկ օրինակ, այլ երկրներում դա ավելի դժվար կլինի անել։ Այդ իսկ պատճառով բոլորն ավելի շատ վախենում են Պորտուգալիայի, Իսպանիայի և Իտալիայի համար` այդ երկրները բարդ իրավիճակում են։ Նրանց բոլորից ավելի է օժանդակություն ցուցաբերվում, բոլոր ուժերը կիրառվել են այդ երկրների փրկության համար։ Բայց չի բացառվում, որ այդ աջակցությունը կարող է շատ թանկ կամ ժամանակավոր լինել, այդ պատճառով առայժմ ռիսկեր են մնում ինչպես փոքր, այնպես էլ խոշոր երկրների համար»։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ anticrisis.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Կուդրին. «Մենք ապահովագրված չենք ճգնաժամի հետևանքներից»

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
ԱՄՆ–ն պատրաստվում է դատի տալ S&P–ին «ճգնաժամին նպաստող» վարկանիշների համար

05.02.2013 11:21

ԱՄՆ–ն պատրաստվում է դատի տալ S&P–ին «ճգնաժամին նպաստող» վարկանիշների համար

ԱՄՆ–ի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է հայց ներկայացնել դատարան` Standard & Poor’s (S&P) միջազգային վարկանշային գործակալության նկատմամբ պատասխանատվություն սահմանելու պահանջով։ Նախարարությունը կարծում է, որ գործակալությունը 2007 թվականին թողարկված հիփոթեքային պարտաթղթերի հետ կապված ֆինանսական գործիքների վերաբերյալ ոչ հավաստի գնահատականներ է հրապարակել։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԱՄՆ–ն պատրաստվում է դատի տալ S&P–ին «ճգնաժամին նպաստող» վարկանիշների համար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Փորձագետներ. Իսպանիան, Հունաստանը և Պորտուգալիան 2013թ.–ին ճգնաժամի կոշտ հետևանքներին կբախվեն

17.01.2013 17:21

Փորձագետներ. Իսպանիան, Հունաստանը և Պորտուգալիան 2013թ.–ին ճգնաժամի կոշտ հետևանքներին կբախվեն

Իսպանիան, Հունաստանը և Պորտուգալիան 2013թ.–ին կբախվեն ճգնաժամի առավել կոշտ հետևանքներին, քան ենթադրվում էր նախկինում, իսկ ահա Իռլանդիայի տնտեսության աճի հեռանկարները բավականին լավն են եվրագոտու մնացած 17 երկրների շրջանում, գրում է banki.ru–ն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Փորձագետներ. Իսպանիան, Հունաստանը և Պորտուգալիան 2013թ.–ին ճգնաժամի կոշտ հետևանքներին կբախվեն

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստանը գնահատվում է որպես պարտքային ճգնաժամի ցածր ռիսկ ունեցող երկիր

11.01.2013 18:34

Հայաստանը գնահատվում է որպես պարտքային ճգնաժամի ցածր ռիսկ ունեցող երկիր

ՀԲ–ի և ԱՄՀ–ի համատեղ մշակած Պարտքային իրավիճակի կայունության վերլուծության (DSA) վերջին տվյալներով` Հայաստանը գնահատվում է որպես պարտքային ճգնաժամի ցածր ռիսկի երկիր, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Համաշխարհային Բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան–Միշել Հափին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանը գնահատվում է որպես պարտքային ճգնաժամի ցածր ռիսկ ունեցող երկիր

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Գլոբալ ճգնաժամը հաղթահարելու համար 10 տարի է պետք. ԱՄՀ փորձագետ

10.10.2012 15:18

Գլոբալ ճգնաժամը հաղթահարելու համար 10 տարի է պետք. ԱՄՀ փորձագետ

Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար առնվազն 10 տարի է պետք, կարծում է Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Օլիվիե Բլանշարը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ anticrisis.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Գլոբալ ճգնաժամը հաղթահարելու համար 10 տարի է պետք. ԱՄՀ փորձագետ

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Կուդրին. Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը կարող է գալ եվրագոտուց

05.10.2012 10:25

Կուդրին. Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը կարող է գալ եվրագոտուց

ՌԴ ֆինանսների նախկին նախարար, Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը հավանական է համարում հաամաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը Եվրագոտու պարտքային ճգնաժամի դեպքում, գրում է Փրայմը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կուդրին. Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը կարող է գալ եվրագոտուց

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
S&P: ԵՄ-ի ճգնաժամը լուրջ ազդեցություն չի ունենա ԱՊՀ և ՌԴ բանկերի վրա

31.07.2012 14:34

S&P: ԵՄ-ի ճգնաժամը լուրջ ազդեցություն չի ունենա ԱՊՀ և ՌԴ բանկերի վրա

Standard & Poor’s միջազգային վարկանշային կազմակերպության փորձագետները կարծում են, որ եվրագոտու պարտքային ճգնաժամի բացասական ազդեցության հավանականությունը ՌԴ և ԱՊՀ երկրների բանկերի վրա մեծ չէ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on S&P: ԵՄ-ի ճգնաժամը լուրջ ազդեցություն չի ունենա ԱՊՀ և ՌԴ բանկերի վրա

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ՀԲ նախագահը կարծում է, որ եվրագոտու ճգնաժամը հղի է գլոբալ անկումով

19.07.2012 12:54

ՀԲ նախագահը կարծում է, որ եվրագոտու ճգնաժամը հղի է գլոբալ անկումով

Եվրագոտու ներկայիս տնտեսական խնդիրները հղի են գլոբալ անկումով։ Դա այսօր հաստատել է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յեն Կիմը՝ հանդես գալով ԱՄՆ-ի Բրուքինգսի ինստիտուտում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀԲ նախագահը կարծում է, որ եվրագոտու ճգնաժամը հղի է գլոբալ անկումով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայկական տնտեսությունը պետք է նախապատրաստվի ճգնաժամին. պատգամավոր

07.02.2012 17:56

Հայկական տնտեսությունը պետք է նախապատրաստվի ճգնաժամին. պատգամավոր

Հայկական տնտեսությունը պետք է պատրաստ լինի ամենավատատես սցենարներին՝ Եվրոպայի ճգնաժամի հետ կապված, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայկական տնտեսությունը պետք է նախապատրաստվի ճգնաժամին. պատգամավոր

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Ճգնաժամի երկրորդ ալիքից անհնար է խուսափել, բայց դրան կարելի է պատրաստվել. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԸԽ փոխնախագահ

01.02.2012 18:49

Ճգնաժամի երկրորդ ալիքից անհնար է խուսափել, բայց դրան կարելի է պատրաստվել. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԸԽ փոխնախագահ

Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքից դժվար թե հնարավոր լինի խուսափել, բայց դրան հնարավոր է պատրաստվել, ասաց «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ, բաժնետերերի խորհրդի անդամ, Հայաստանի հարցերով համակարգող Ռաֆայել Մինասբեկյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Ճգնաժամի երկրորդ ալիքից անհնար է խուսափել, բայց դրան կարելի է պատրաստվել. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԸԽ փոխնախագահ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024