ԱՄՆ պետպարտքը գերազանցել է 16 տրլն դոլարը

05.09.2012 13:44
ԱՄՆ պետպարտքը գերազանցել է 16 տրլն դոլարը
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 16 տրլն դոլարը: Այդպիսով, ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացու պարտքը, ներառյալ նորածինները, կազմում է 50 հազար 909 դոլար, վկայում են ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալները, գրում է РБК-ն:
Յուրաքանչյուր հարկատու պետք է Միացյալ Նահանգների վարկատուներին 140 հազար դոլար վճարի: Ըստ ԱՄՆ բնակչության հաշվառման գրասենյակի՝ ներկա պահին երկրում բնակվում է ավելի քան 314 մլն քաղաքացի, որից 114 մլն-ը հարկատու են:
ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմում է 1,2 տրլն դոլար: Ամերիկյան բյուջեի խոշորագույն ծախսային հաոդվածները Մեդիքեյր և Մեդիքեյդ (Medicare/Medicaid) բժշկական ծրագրերի ծասխերն են, դրանք կազմում են ավելի քան 789 մլրդ դոլար:
Նշենք, որ ներկա պահին ԱՄՆ-ի պետական պարտքի սահմանն ամերիկյան Կոնգրեսի կողմից սահմանվել է 16,4 տրլն դոլարի չափով: Այն բարձրացնելու համար, պահանջվում է համապատասխան օրենքի ընդունում:
Հիշեցնենք, որ 2011թ.-ի ամռանը պետական պարտքի սահմանի բարձրացման վերաբերյալ բանակցություններն ԱՄՆ-ին տեխնիկական դեֆոլտի եզրին կանգնեցրեցին: Համարվում է, որ քաղաքական ճգնաժամն այն գործոններից մեկը դարձավ, որոնց պատճառով Standard & Poor’s վարկանիշային գործակալությունն ԱՄՆ-ին զրկեց բարձր վարկային վարկանիշից: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև