ԱԽՏ բորսաներն առավելապես աճով են բացվել Իսպանիայից ստացված լուրերի ֆոնին

28.09.2012 11:14
ԱԽՏ բորսաներն առավելապես աճով են բացվել Իսպանիայից ստացված լուրերի  ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակներն ուրբաթ` սեպտեմբերի 28–ին, առքուվաճառքներն առավելապես աճով են սկսել` Իսպանիայի հաջորդ տարվա բյուջեի հաստատման ֆոնին, վկայում են առքուվաճառքների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ճապոնական Nikkei 225-ն առքուվաճառքների առաջին րոպեներին աճել է 0.41 տոկոսով՝ հասնելով 8986,63 կետի:

Հարավային Կորեայի KOSPI-ին նվազել է 0.25 տոկոսով՝ կազմելով 1993,59 կետ:

S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առքուվաճառքների սկզբին նվազել է  0.26 տոկոսով՝ հասնելով 4384,17 կետի:
Հոնկոնգյան Hang Seng–ն ամրացել է 0.1 տոկոսով` կազմելով 20782.52 կետ։

SSE Composite Շանհայի ֆոնդային բորսայի ցուցիչն առքուվաճառքի բացումից հետո նվազել է 0.39 տոկոսով` կազմելով 2048.3 կետ։
Իսպանական կառավարությունը հինգշաբթի հաստատել է երկրի` 2013 թվականի բյուջեի նախագիծը, որում նախատեսվում է ՀՆԱ–ի կրճատում 0.5 տոկոսով։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունների և խոշոր բանկերի գնահատականներով` Իսպանիայի ՀՆԱ կրճատումը հաջորդ տարի կկազմի ոչ պակաս քան 1 տոկոս։ Բյուջեում նախատեսվում է 40 միլիարդ եվրոյի տնտեսում պետական ծախսերի կրճատման, հարկերի ավելացման և կառուցվածքային բարեփոխումների հաշվին։

Ինչպես հայտարարել է Ֆինանսների նախարար Կրիստոբալ Մոնտորոն (Cristobal Montoro), Իսպանիան կկատարի բյուջեի 6.3 տոկոսանոց պակասուրդի ցուցանիշին հասնելու խնդիրը 2012 թվականի վերջին, իսկ հաջորդ տարի պակասուրդը կնվազի մինչև 43.5 տոկոս։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից:

Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ: Հաշվարկվում է որպես Հոնկոնգի 34 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի ուղղությամբ միջին կշռված արժեք:

SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև