ՀՀ սպառողական վարկավորման ծավալները հուլիսին աճել են 1.6%՝ հասնելով 264.6 մլրդ. դրամի

28.09.2012 12:15
ՀՀ սպառողական վարկավորման ծավալները հուլիսին աճել են 1.6%՝ հասնելով 264.6 մլրդ. դրամի

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական վարկավորման ծավալները 2012թ.-ի հուլիսին աճել են 1.6 տոկոսով՝ հասնելով 264.6 մլրդ դրամի, նշվում է Հայաստանի կենտրոնական բանկի պաշտոնական կայքում:

Հաշվետվության համաձայն` սպառողական վարկավորման մասնաբաժինը Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալում հուլիսին կազմել է 18,8 տոկոս՝ նախորդ ամսվա նույն ցուցանիշի համեմատ կրճատվելով 0,4 տ.կ.-ով։
Միաժամանակ արտարժութային վարկերը սպառողական վարկերի ընդհանուր ծավալում կազմել են շուրջ 44.5 մլրդ դրամ, իսկ դրամայինները՝ 220.1 մլրդ դրամ:

Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը հուլիսի դրությամբ կազմել է 1 410,4 մլրդ դրամ, որոնցից առավելապես 64.3 տոկոսը կազմում են արտարժութային ավանդները ։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև