Ճապոնական նորությունների ֆոնին ԱԽՏ բորսաներում առուվաճառքը սկսվել է աճով

18.12.2012 12:50
Ճապոնական նորությունների ֆոնին ԱԽՏ բորսաներում առուվաճառքը սկսվել է աճով

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները դեկտեմբերի 18-ին առուվաճառքներն աճով են բացել, տեղեկացնում է banki.ru–ն։

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքների առաջին րոպեներին աճել  է 0,33 տոկոսով՝ հասնելով 9 861,38 կետի:
Հարավկորեական KOSPI-ին աճել է 0,39 տոկոսով՝ կազմելով 1 990,72 կետ: S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առուվաճառքների սկզբին աճել է 0,65 տոկոսով՝ հասնելով 4 603 կետի:

Ճապոնիայում անցկացված ընտրություններում լիբերալ–դեմոկրատական կուսակցության հաղթանակը շուկաներին թույլ է տվել ակնկալել, որ երկրի ԿԲ–ն արդեն հինգշաբթի կմեծացնի ակտիվների հետգնումը։ Նման միջոցներին կողմ էր հանդես եկել կուսակցության առաջնորդ Սինձո Աբէն, ով ամենայն հավանականությամբ  դեկտեմբերի 26-ին կգլխավորի նախարարների կաբինետը։--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև