Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը 2012 թվականին արդյունավետ է կառավարել իր գործունեության ռիսկերը

18.12.2012 11:47
Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը 2012 թվականին արդյունավետ է կառավարել իր գործունեության ռիսկերը

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2012 թվականին Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբն արդյունավետ է կառավարել իր գործունեության ռիսկերը, նշվում է բանկի մամուլի հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն, 2010 թվականից «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–նում ներդրվել է «Ռիսկերի կառավարման ինտեգրված համակարգ», որն ընդգրկում է բանկային օպերացիաների իրականացման քաղաքականությունների և ընթացակարգերի մշակում` հաշվի առնելով ռիսկերը, դրանց մակարդակի անընդհատ մոնիթորինգը, ռիսկային հաշվետվության համակարգը և ռիսկերի աճը մինչև Բանկի ղեկավարություն և մայր կազմակերպություն` «Գազպրոմբանկ» ԲԲԸ։

Բանկի քաղաքականությունը ֆինանսական ռիսկերի կառավարման մասով ուղղված է փակ արտարժութային դիրքորոշման, ակտիվների և պարտավորությունների ժամկետայնության համաձայնեցվածության պաշտպանմանը։

2012 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ արժութային և տոկոսային ռիսկերի ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, ընդամենը 0.01 տոկոս և 0.13 տոկոս։

Բանկը պայմանագրային և կանխատեսման լիկվիդայնության,  բարձր լիկվիդայնության միջոցների անհրաժեշտ ծավալը պահպանելու կանոնավոր խիստ վերահսկողություն է իրականացնում, վերլուծում է լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը։

Վարկային ռիսկի հատվածում Բանկն առաջնորդվում է վերադարձելիության,  վարկերի ապահովվածության, ինչպես նաև վարկային ռիսկ կրող գործառնությունների նկատմամբ որոշումների ընդունման գործընթացում ռիսկ–մենեջմենթի պարտադիր ներգրավվածության սկզբունքներով։

«Դրա արդյունքն է 2011 թվականի վերջի համեմատ 2012 թվականի երրորդ եռամսյակում վարկային պորտֆելի ծավալի ավելացումը 18 տոկոսով, միաժամանակ բարելավվել է վարկային պորտֆելի որակը»,– ասվում է հաղորդագրությունում։

Վարկային ռիսկի կառավարման լուրջ քայլ դարձավ նաև Բանկում 2012 թվականից «Ներքին վարկանիշներ» համակարգի ներդրումը, ինչը թույլ կտա Բանկին գնահատել վարկառուների վարկունակությունը միասնական համակարգային մոտեցման հիման վրա։

«Բոլոր վերոնշյալ միջոցառումները բանկին մոտեցնում են մի իրավիճակի, որը  ցանկալի եկամտաբերություն է ապահովում ընդունելի ռիսկերի պայմաններում»,– նշում են մամուլի ծառայությունից։

2010 թվականին «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հաջողությամբ անցել է ISO 9001։ 2008  միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստագրում: Իսկ 2012-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հաջողությամբ անցել է ISO 27001: 2005 Տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտների հավաստագրում` Certification International United Kingdom հայտնի աուդիտորական կազմակերպության կողմից:
«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.–ին` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցության համար: 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկի` «Գազպրոմբանկի» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25