Archives by Month:

Calendar:

  • Calendar

    February 2013
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728  
  • Archive for February, 2013

    Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդները 2012թ.-ին աճել են 39,2%-ով և կազմել 597,6 մլրդ դրամ

    Tuesday, February 19th, 2013

    Բանկային համակարգ Հայաստանի ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից 2012 թվականին ներգրաված ժամկետային ավանդների ծավալը, 2011թ.-ի համեմատ, աճել է 39,2 տոկոոսով՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով շուրջ 597,6 մլրդ դրամ:

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $85,3 մլն

    Tuesday, February 19th, 2013

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 11–15–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $85,3 մլն՝ մեկ դոլարի դիմաց 406 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

    Մետաղի շուկա. ոսկու և արծաթի գները դրական տարածքում են գտնվում

    Tuesday, February 19th, 2013

    Առևտրային շաբաթվա առաջին օրը ոսկու և արծաթի գնանշումներն առևտրային նստաշրջանն ավարտել են դրական տարածքում` մի փոքր կրճատելով կորուստները հանդարտ առուվաճառքների –ժամանակ։ Միաժամանակ, այդ ակտիվների գներն առաջվա պես անփոփոխ են մնացել` նկատի առնելով հստակ առևտրային կողմնորոշիչների բացակայությունը։

    ԱԽՏ բորսաները տարբեր ուղղությամբ են բացվել` ՉԺՀ–ում անշարժ գույքի գների աճի սահմանափակման ֆոնին

    Tuesday, February 19th, 2013

    Ասիական–խաղաղօվկիանոսյան խոշորագույն հարթակների ֆոնդային ցուցիչները երեքշաբթի խառը դինամիկա են ցուցադրում` չինական ԶԼՄ–ներում անշարժ գույքի գների աճը սահմանափակող հնարավոր որոշումների ընդունման ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է Փրայմը։

    Հայաստանի ԿԸՀ անդամները ստորագրեցին նախագահի ընտրության նախնական արդյունքների վերաբերյալ արձանագրությունը

    Tuesday, February 19th, 2013

    Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները երեքշաբթի ստորագրեցին նախօրեին անցած նախագահի ընտրության նախնական արդյունքների վերաբերյալ արձանագրությունը։

    ՀՀ նախագահի ընտրության հաղթողը Սերժ Սարգսյանն է

    Tuesday, February 19th, 2013

    Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը հաղթեց նախօրերին անցկացված նախագահական ընտրություններում։

    ՀՀ նախագահական ընտրություններին ժամը 14.00–ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 33,09%. ԿԸՀ

    Monday, February 18th, 2013

    ՀՀ նախագահական ընտրություններին տեղական ժամանակով ժամը 14.00–ի դրությամբ քվեարկել է 836710 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 33,09 տոկոսը, տեղեկացրեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահական ընտրություններին տեղական ժամանակով ժամը 14.00–ի դրությամբ քվեարկել է 836710 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 33,09 տոկոսը, տեղեկացրեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։

    Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն` փետրվարի 17–ի դրությամբ ՀՀ ընտրական ռեգիստրում ընդգրկվել է 2 505 980 ընտրող։
    «Երևանում ժամը 14:00–ի դրությամբ քվեարկել է 246 352 ընտրող, որը համապատասխանում է քվեարկողների ընդհանուր թվի 29,87 տոկոսին»,– լրագրողներին ասաց նա։

    Միաժամանակ, ըստ Գալստյանի, Արագածոտնի մարզում քվեարկել է ընտրողների 36,18%-ը (41 351 ), Արարատի մարզում` 38,53% (82 101), Արմավիրի մարզում` 28,93% (246 352 ), Գեղարքունիքի մարզում` 38,25% (71 330), Լոռու մարզում` 36,34% (86 433), Կոտայքի մարզում` 30,02% (69 806), Շիրակի մարզում` 30,02% (71 540), Սյունիքի մարզում`40,09% (44 008), Վայոց ձորի մարզում` 33,72 % (15 930) և Տավուշի մարզում` 39,53% (42 883)։

    Անցյալ նախագահական ընտրություններին, ըստ նույն ժամի տվյալների, մասնակցել էր քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 36,48%–ը կամ 864 հազար 952 մարդ։

    Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ –0–

    ՀՀ ԿԸՀ-ն օպերատիվորեն տեղեկացնելու է նախագահական ընտրությունների ընթացքի մասին

    Monday, February 18th, 2013

    ՀՀ նախագահական ընտրությունների քվեարկության և արդյունքների ընթացքի մասին ստացված ողջ տեղեկատվությունը ԿԸՀ-ի մամուլի կենտրոնում օպերատիվորեն կներկայացվի զանգվածային լրատվամիջոցներին, ինչպես նաև կտեղադրվի հանձնաժողովի կայքում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

    Հայաստանում փետրվարի 15–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 407 դրամ է կազմել

    Friday, February 15th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 15–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 407 դրամ է կազմել:ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 15–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 407 դրամ է կազմել:
    Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն, այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 2,23 մլն դոլարի (մոտ 1,78 մլրդ դրամ) 15 գործարք: Միաժամանակ փետրվարի 15-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել:
    Փետրվարի 15-ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 406,55 դրամ, 1 եվրոն՝ 541,85 դրամ: -0-
    Ամ
    սա
    թիվ Կոդ Միջին
    Կշռվածփոփոխ Միջին
    Կշռված
    գին Բացման
    գին Փակման
    գին Առավելագ.
    գին Նվազ.
    գին Պահան
    ջարկ Առա
    ջարկ Գործարքների
    թիվը Ծավալ
    (արտ
    արժույթ) Ծա
    վալ
    (դրամ)
    15.02.2013 EUR – – – – – – – – – – –
    USD 0.17% 407.00 407.00 407.00 407.00 407.00 406.75 407.25 14 2,230,000 907,610,000.00
    [Edit this entry]

    Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ–ին 50 մլն դոլար կհատկացնի «Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհի նորոգման նպատակով

    Friday, February 15th, 2013

    Եվրոպական ներդրումային բանկը մտադիր է ՀՀ–ին 50 մլն դոլար հատկացնել «Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհի հատվածների նորոգման նպատակով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի միջազգային ներդրումային ծրագրի իրականացման ՊՈԱԿ ղեկավար Արա Հովսեփյանը։