Կոնվերս բանկի պլաստիկ քարտերի թիվը 2012թ.–ին գերազանցել է 100 հազարը` ավելանալով 90%–ով

25.03.2013 20:54
Կոնվերս բանկի պլաստիկ քարտերի թիվը 2012թ.–ին գերազանցել է 100 հազարը` ավելանալով 90%–ով

ԵՐԵՎԱՆ, 258 մարտի. /ԱՌԿԱ/. Կոնվերսբանկի կողմից 2012 թվականին հաճախորդներին տրամադրած պլաստիկ քարտերի թիվը 2011 թվականի համեմատ աճել է 90 տոկոսով` կազմելով ավելի քան 100 հազար քարտ։

«Դա վկայում է բանկային մանրածախ ծառայությունների ոլորտում բանկի ակտիվ գործունեության և հաճախորդների բարձր վստահության մասին»,– ասաց Կոնվերս բանկի գլխավոր տնօրեն Տիգրան Դավթյանը` բանկի գործունեության 20–ամյակի առթիվ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում։

Ըստ նրա, վերջին տարվա ընթացքում բանկի հաճախորդների թիվն աճել է 40 տոկոսով` գերազանցելով նախորդ տարվա ծրագրված ցուցանիշը։

«Իր հիմնադրման օրվանից Կոնվերս բանկին հաջողվել է կայուն զարգանալ տարբեր փուլերում և հաստատվել որպես Հայաստանի առաջատար բանկերից մեկը»,– ասաց բանկի ղեկավարը։

Նա նշեց, որ տարաբնույթ և որակյալ ծառայություններին զուգահեռ բանկի հաճախորդներին առաջակվում են նաև համագործակցության նոր հնարավորություններ ոչ միայն ֆինանսական, այլ նաև սպորտային և մշակութային ոլորտներում, ինչպես նաև հանգստի կազմակերպման հարցում։

Գործունեության 20 ամյակին նվիրված հոբելյանական ծրագրի շրջանակներում բանկը նախատեսել է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110–ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ։

Կոնվերս բանկը, մասնավորապես, մտադիր է համագործակցել հայ մեծանուն կոմպոզիտորի տուն–թանգարանի ղեկավարության և Արամ խաչատրյանի անվան եռյակի հետ` օժանդակելով վարպետի երաժշտական հարուստ ժառանգության պահպանմանն ու տարածմանը։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև