Ռիչմոնդի Դաշնային պահուստային բանկի ղեկավարը կոչ է արել ԱՄՆ ԴՊՀ–ին հրաժարվել հիփոթեքային արժեթղթերի հետգնումից

16.05.2013 13:24
Ռիչմոնդի Դաշնային պահուստային բանկի ղեկավարը կոչ է արել ԱՄՆ ԴՊՀ–ին հրաժարվել հիփոթեքային արժեթղթերի հետգնումից

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռիչմոնդի Դաշնային պահուստային բանկի ղեկավար Ջեֆրի Լեքերը կոչ է արել ԱՄՆ ԴՊՀ–ին հրաժարվել հիփոթեքային արժեթղթերի հետգնումից, հաղորդում է  РБК–ն` հղում անելով  Reuters–ին։

«Բնակարանային շուկայում տիրող իրավիճակը թույլ է տալիս մեզ հրաժարվել հիփոթեքային արժեթղթերի գնումից։ Որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որ մեր ինտերվենցիաների տեմպերն այդ շուկայում նվազեցվեն առանց վնասի»,– ասել է Ջ.Լեքերը։

Ռիչմոնդի ԴՊՀ ղեկավարը ԴՊՀ մեղմ դրամային քաղաքականության խստացման հետևողական կողմնակիցն է, քանի որ դրանում գնաճի ռիսկեր է տեսնում։ «Գնաճը չի գալիս ինքնիրեն. դրան պետք է հետևի Կենտրոնական բանկը։ Ներկայում գնաճի կանխատեսումները շատ լավն են, բայց կարծում եմ, որ առաջիկա երկու տարիներին գնաճային ռիսկերը կարող են սրվել»,– ասաց ֆինանսիստը։

Հիշեցնենք, որ «քանակային մեղմացման» քաղաքականության շրջանակներում ԴՊՀ–ն ամսական գնում է 45 մլրդ դոլարի հիփոթեքային արժեթղթեր։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև