ԱՀԸ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում

22.08.2013 18:40
ԱՀԸ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի (ԱՀԸ) անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը 2013թ.-ի օգոստոսի 21-ից թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ազատ շուկայի հարթակում և ընդգրկվել են պարտատոմսերի ազատ (Cbond) շուկայում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ֆոնդային բորսայի մամուլի ծառայությունից։

Թույլատրվել են նաև նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 6 ամիս մարման ժամկետով և 9.4635% միջին եկամտաբերությամբ 8,569 հատ անվանական, ոչ փաստաթղթային, զեղչատոկոսային պարտատոմսեր: Պարտատոմսերի բորսայական հապավումն է՝ NMCCB6:

2013 թվականի հուլիսի 25–ին 816.9 մլն դրամ ծավալի և 9,4635% միջին կշռված եկամտաբերության ԱՀԸ պարտատոմսերը տեղաբաշխվել են NASDAQ OMX Armenia–ում։

Սա ԱՀԸ-ի պարտատոմսերի արդեն վեցերորդ թողարկումն է: Պարտատոմսերի առաջին չորս թողարկումները (NMCCB1, NMCCB2, NMCCB3 և NMCCB4) 2011-2012թթ.-ին տեղաբաշխվել էին Բորսայում և թույլատրվել առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում, այնուհետև, համապատասխանաբար, մարվել և դուրս են եկել բորսայական շրջանառությունից: ԱՀԸ-ի պարտատոմսերի հինգերերոդ թողարկումը (NMCCB5) թույլատրվել է առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում 13.05.2013թ.-ին և շրջանառվելու է մինչ 27.01.2014թ.:

ԱՀԸ (NMCCB4) պարտատոմսերի չորրորդ թողարկումը թույլատրվել է առքուվաճառքի Cbond շուկայում 2012 թվականի հունվարի 15–ին և շրջանառության մեջ կլինի մինչև 2013 թվականի հունիսի 16–ը։ ԱՀԸ (NMCCB5) պարտատոմսերի հինգերորդ թողարկումը թույլատրվել է առքուվաճառքի Cbond շուկայում 2013 թվականի մայիսի 13–ին, և շրջանառության մեջ կլինի մինչև 2013 թվականի հոկտեմբերի 17–ը։

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն է, գրանցվել և լիցենզավորվել է 2011 թվականին Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից, որն ընկերության միակ հիմնադիրն ու բաժնետերն է։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև