ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել Օլիմպիադայի մայրաքաղաքի ընտրություններից առաջ

06.09.2013 13:33
ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել Օլիմպիադայի մայրաքաղաքի ընտրություններից առաջ

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ` սեպտեմբերի 6-ի առուվաճառքները բացել են առավելապես աճով` 2020 թվականի օլիմպիական մայրաքաղաքի ընտրության ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ճապոնական Nikkei 225-ն առքուվաճառքի առաջին րոպեներին աճել է 0.17 տոկոսով՝ մինչև 14088,41 կետ: Հարավկորեական  KOSPI-ն բարձրացել է 0,09 տոկոսով՝ հասնելով 1953,36 կետի: Ավստրալական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում գտնվում է «կարմիր գոտում»` հասնելով 5127,10 կետի:

Շաբաթ օրը Բուենոս Այրեսում կկայանա Միջազգային օլիմպիական կոմիտեի 125–րդ նստաշրջանը։ Առաջին օրվա ծրագրում է 2020 թվականի Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրությունը, որի անցկացմանը, բացի Տոկիոյից, հավակնում են Մադրիդն ու Ստամբուլը։ Ներդրողներն ակնկալում են, որ Տոկիոյի ընտրությունը որպես օլիմպիական մայրաքաղաք կարող է լրացուցիչ խթան լինել համաշխարհային խոշորագույն տնտեսությունների զարգացմանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև