ԱՄՀ նախկին ղեկավար Սթրոս Կանը կգլխավորի լյուքսեմբուրգյան ֆինասնական ընկերությունը. գործակալություն

25.09.2013 16:56
ԱՄՀ նախկին ղեկավար Սթրոս Կանը կգլխավորի լյուքսեմբուրգյան ֆինասնական ընկերությունը. գործակալություն

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանն ընդունել է Anatevka ֆինանսական ընկերությունը գլխավորելու առաջարկը, չորեքշաբթի հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը։

Սթրոս Կանի գալուց հետո ֆինանսիստ Թիերի Լեյնի (Thierry Leyne) ստեղծած ընկերությունը նոր անվանում կստանա` Leyne, Strauss-Kahn & Partners կամ LSK։

Լեյնի ընկերությունը ստեղծվել է անգլո–սաքսոնական ներդրումային բանկերի մոդելի հիման վրա և զբաղվում է ակտիվների կառավարմամբ, վենչուրային կապիտալով, ապահովագրությամբ և ֆինանսական միջնորդությամբ։ Մարտի սկզբին այն սկսեց վաճառվել փարիզյան բորսայում և գնահատվում է 50,2 մլն եվրո։ Նոր պաշտոնում Սթրոս Կանը պաշտոնապես կհաստատվի հոկտեմբերի 18–ին։ Այդ օրվանից նա կգլխավորի LSK վարչական խորհուրդը, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»`հղում անելով «ԱՌԿԱ» գործակալությանը։

«Նրա փորձի շնորհիվ մենք կզարգանանք որպես գործնական բանկ`առաջնահերթությունը տալով մեր միջազգային ձեռնարկատիրական մշակույթին»,– Սթրոս Կանի գալը մեկնաբանել է Լեյնը։

Այսօր Anatevka ընկերությունում աշխատում է շուրջ 100 մարդ աշխարհի վեց երկրում (Լյուքսեմբուրգ, Բելգիա, Մոնակո, Իսրայել, Շվեյցարիա և Ռումինիա)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև