Հայկական եվրապարտատոմսերով առաջին ՌԵՊՈ-գործարքը տեղի է ունեցել Հայաստանում հունվարի 15-ին

20.01.2014 12:21
Հայկական եվրապարտատոմսերով առաջին ՌԵՊՈ-գործարքը տեղի է ունեցել Հայաստանում հունվարի 15-ին

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայկական եվրապարտատոմսերով առաջին ՌԵՊՈ-գործարքը տեղի է ունեցել Հայաստանում հունվարի 15-ին, լրագրողներին տեղեկացրել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը` ներկայացնելով 2013 թ.–ի արդյունքները։

«Գործարքի մասնակիցը հայկական բանկերից մեկն է», – ասել է Սարոյանը։ Ինչպես պարզվել է «2013 թ.–ի ֆոնդային բորսայի լավագույն մասնակից» մրցանակաբաշխության ժամանակ, այդ բանկը Զարգացման հայկական բանկն էր։

Հայաստանը 2013 թ.–ի սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսեր թողարկեց։ Էմիսիայի ծավալը կազմել է 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն են Deutsche Bank AG–ն, London Branch–ը, HSBC Bank plc–ին և J.P.Morgan Securities plc–ին։

Սարոյանը տեղեկացրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 22–ին Clearstream Banking Luxemburg համակարգում բացվել է հաշիվ ՀՀ ԿԲ–ի անունով, ինչը թույլ է տվել հայ ներդրողներին և հայկական ֆինանսական կազմակերպություններին օտարերկրյա արժեթղթերի հետ կապված ծառայություններ մատուցել։

Նրա խոսքերով` դա թույլ տվեց հայ ներդրողներին գործարքներ կատարել հայկական արժութային պարտատոմսերով։

«Հայաստանում եվրապարտատոմսերի ՌԵՊՕ–գործարք է կատարվել, սակայն մենք ակնկալում ենք, որ տեղի կունենան ոչ միայն ՌԵՊՕ–գործարքներ, այլև առուվաճառքի գործարքներ», – ասել է Սարոյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի հաշվի միջոցով հայ ներդրողները կարող են օտարերկրյա բաժնետոմսերով գործարքներ կատարել, ՀԿԴ–ն այդ ներդրողին կտրամադրի քաղվածքներ և կառաջարկի ծառայություններ։

Միաժամանակ Սարոյանը նշել է, որ NASDAQ OMX Արմենիան այս տարվա առաջին կիսամյակում նախատեսում է հայկական բորսայում եվրապարտատոմսերի ցուցակում իրականացնել, ինչը հասանելի կդարձնի դրանք Հայաստանում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար։ Նա ավելացրել է, որ օտարերկրյա համակարգերում օտարերկրյա ներդրողների համար հայկական եվրապարտատոմսերով գործարքների պայմանները շատ կոշտ են, իսկ Clearstream համակարգում գործարքի նվազագույն ծավալը կազմում է 200 հազար դոլար։

«Դարձնելով այս գործիքը լոկալ` մենք կարող ենք տրոհել այն և հասանելի դարձնել լայն զանգվածների համար, ինչն էլ հենց այս ցուցակման կարևորությունն է», – ասել է Սարոյանը` նշելով, որ Հայաստանում գործարքի ծավալը կարող է սկսվել հազար դոլարից։ Նա պարզաբանել է նաև, որ իմանալով հայկական եվրապարտատոմսերով իրականացված առաջին գործարքի մասին` շուկայի մասնակիցները սկսեցին ակտիվորեն դիմել բորսա` եվրապարտատոմսերով գործարքների կատարման հնարավորության համար և սպասում են դրանց ցուցակմանը։

Սարոյանը նաև նշել է, որ հայկական եվրապարտատոմսերի թողարկումն ու Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը դարձրին հայկական շուկան ավելի գրավիչ օտարերկրյա ներդրողների համար։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին  ($1-ը` 406,25 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև