ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները սեպտեմբերին կազմել են 1 605,5 մլրդ դրամ` ավելանալով 5,3 տոկոսով

06.11.2013 12:44
ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները սեպտեմբերին կազմել են 1 605,5 մլրդ դրամ` ավելանալով 5,3 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից  ռեզիդենտ տնտեսություն ուղղված վարկերը 2013թ.-ի սեպտեմբերի վերջին, հունվարի  համեմատ, ավելացել են 5,3 տոկոսով և կազմել  1605,5 մլրդ դրամ,  ներկայացված է ՀՀ ԿԲ կայքում:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դրամով տրամադրված վարկերը սեպտեմբերին, հունվարի համեմատ, աճել են 8,5 տոկոսով՝ կազմելով ավելի քան 584,7 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով վարկերը ավելացել են 3,4%-ով և կազմել են մոտ 1020,8 մլրդ դրամ։

Աղբյուրի համաձայն՝ բանկերի համախառն վարկային ներդրումների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում արդյունաբերության ոլորտին (21,6 տոկոս), այս ոլորտին հաշվետու ժամանակահատվածում բանկերը շուրջ 347,3 մլրդ դրամ են ուղղել (անկումը հունվարի ցուցանիշի համեմատ կազմել է 8,9 տոկոս):

Երկրորդ տեղում է առևտրի ոլորտը՝ 21,3 տոկոս մասնաբաժնով, որի վարկավորումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 341,9 մլրդ դրամ (հունվարի համեմատ աճը կազմել է 7,4 տոկոս)։
Այնուհետև սպառողական վարկավորումն է, որի ծավալը սեպտեմբերին կազմել է 340,6 մլրդ դրամ կամ տրամադրված վարկերի համախառն ծավալի 21,2 տոկոսը (13,4 տոկոսի աճ)։

Հիփոթեքային վարկավորումը կազմել է 138,8 մլրդ դրամ (9,5 տոկոսի աճ), շինարարության վարկավորումը` 103,2 մլրդ դրամ (3 տոկոսի աճ), գյուղատնտեսության վարկավորումը` 98,5 մլրդ դրամ (6,9 տոկոսի աճ), ծառայությունների ոլորտի վարկավորումը` 89,6 մլրդ դրամ (5,6 տոկոսի աճ), տրանսպորտի և կապի ոլորտի վարկավորումը` 40,3 մլրդ դրամ (2,9 տոկոսի աճ)։

Միաժամանակ տնտեսության այլ ճյուղերի վարկավորումը սեպտեմբերին կազմել է 105 մլրդ դրամ (26,9 տոկոսի աճ)։

2013թ.-ի սեպտեմբերի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ: ($1 – 405,77 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև