«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մասնակցել է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրին

07.11.2013 11:37
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մասնակցել է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մասնակցել է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Իմ ֆինանսների միամսյակ» խորագրով ծրագիրը հանրապետության առևտրային բանկերի շրջանում անցկացվել է հոկտեմբերին: Այն նվիրված էր քաղաքացիների շրջանում ֆինանսաբանկային ոլորտի ծառայությունների վերաբերյալ իրազեկության բարձրացմանը, բանկերի կողմից հատուկ ծառայությունների և պրոդուկտների ներկայացմանը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մասնակցել է  միամսյակի շրջանակում կազմակերպված բոլոր միջոցառումներին և տոնակատարություններին Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում և Էջմիածնում:

Ցուցահանդեսների ընթացքում այցելուներին առաջարկվել են անվճար MasterCard Standard տիպի միջազգային վճարային քարտեր` 1 տարի ժամկետով և 1% cash-back-ի հնարավորությամբ, սպասարկման սրահներում զեղչեր ստանալու և բազում նվերներ ձեռք բերելու արտոնություններով: Բացի այդ, միամսյակի շրջանակներում Բանկի գլխամասային գրասենյակում անցկացվել է հատուկ էքսկուրսիա Բանկի աշխատակիցների երեխաների համար` «Ուզում եմ աշխատել բանկում» ընդհանուր կարգախոսի ներքո:

Միամսյակի շրջանակում կազմակերպված միջոցառումները համընկել են նաև Բանկի 15-ամյակի տոնակատարությունների հետ: Հոբելյանական տարվա ընթացքում իր 15-ամյա հոբելյանի առթիվ Բանկն անցկացրել է մի շարք ակցիաներ և տոնական միջոցառումներ, որոնց շրջանակներում հաճախորդներին շնորհվել են նվերներ և սպասարկման արտոնյալ պայմաններ:

Միամսյակը եզրափակվել է սույն թվականի հոկտեմբերի 31-ին` Հյուսիսային պողոտայում կազմակերպված բացօթյա ցուցահանդեսով:

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. և 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: 2010 թվականին «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հաջողությամբ անցել է ISO 9001-ը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25