Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Archive for December, 2013

    Համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքն ուրբաթ կրճատվել է նախօրեի ակտիվ աճից հետո

    Monday, December 23rd, 2013

    Համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքն ուրբաթ կրճատվել է երկօրյա աճից հետո` ԱՄՆ ԴՊՀ–ից ստացված նորությունների հիման վրա, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմը։

    Մետաղի շուկա. թանկարժեք մետաղների շուկայի մասնակիցները հիասթափվել են ԱՄՆ ՊԴՀ–ի որոշումից

    Monday, December 23rd, 2013

    Նախորդ շաբաթը չարդարացրեց շուկայի մեծ մասի մասնակիցների սպասումները, ինչի հետևանքով թանկարժեք ակտիվների, այդ թվում նաև ոսկու գնանշումը լուրջ կորուստներ արձանագրեցին։ Այս ամենը պայմանավորված էր նրանով, որ ամերիկյան կարգավորիչն անսպասելիորեն որոշեց կրճատել քանակական մեղմման ծրագիրը։ Միաժամանակ ԱՄՆ ԿԲ–ի ղեկավար Բեն Բեռնանկեն ԱՄՆ ՊԴՀ ղեկավարի պաշտոնում վերջին մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ տնտեսությունը վերականգնվում է շատ ավելի վստահ տեմպերով, քան ենթադրվում էր ավելի վաղ։ Այս նորությունները զգալիորեն թուլացրեցին ոսկու նկատմամբ պահանջարկը` ուժեղացնելով ավելի եկամտաբեր ակտիվների նկատմամբ հետաքրքրությունը։

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել 21,4 մլն դոլար

    Monday, December 23rd, 2013

    NASDAQ OMX Արմենիա բորսայում 2013 թ.–ի դեկտեմբերի 9–13–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 15,8 մլն դոլար` դեկտեմբերի 2–6–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 6,45 մլն դոլարի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 103,3 մլն դոլար

    Monday, December 23rd, 2013

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում դեկտեմբերի 16–20–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 103,3 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 404,54 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    BSCEE-ի նախագահությունը փոխանցվել է ՀՀ ԿԲ–ին

    Friday, December 20th, 2013

    ՀՀ կենտրոնական բանկը ստանձնել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խմբի (BSCEE) նախագահությունը, ուրբաթ հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից։

    ՓՄՁ–ին վարկավորելու համար IFC–ն ու BSTDB –ն Յունիբանկին 10 մլն դոլար կտրամադրեն

    Friday, December 20th, 2013

    Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) ու Առևտրի և զարգացման Սևծովյան բանկը (BSTDB) «Յունիբանկ» ՓԲԸ–ին 5 միլիոնական դոլար կտրամադրեն, որը կուղղվի փոքր և միջին ձեռնարկատիրության երկարաժամկետ վարկավորմանը, հաղորդում է IFC–ի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 20-ին 406 դրամ է կազմել

    Friday, December 20th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 20–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 406 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 20–ին 405,54 դրամ է կազմել

    Friday, December 20th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 20-ի արդյունքներով, դեկտեմբերի 19–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,19 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,54 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Լոնդոնում ոսկու գինը 2010թ.–ի օգոստոսից ի վեր առաջին անգամ հայտնվել է մեկ դոլարի դիմաց 1200 ունցիայից ցածր մակարդակում

    Friday, December 20th, 2013

    Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը 2010թ.–ի օգոստոսից ի վեր առաջին անգամ այսօր է հայտնվել մեկ դոլարի դիմաց 1200 ունցիայից ցածր մակարդակում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը նվազել է 0,85 տոկոսով և պաշտոնապես կազմել 1195,00 դոլար/ունցիա։ Դա ամենացածր ցուցանիշն է ավելի քան երեք տարվա ընթացքում` 2010թ.–ի օգոստոսի 6–ից ի վեր, հաղորդում է РБК–ն։

    Գնաճը Հայաստանում հունվար–նոյեմբերին արձանագրվել է 5,8 տոկոսի սահմանում

    Friday, December 20th, 2013

    Հայաստանում գնաճը 2013 թ.–ի հունվար–նոյեմբերին, 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 5,8 տոկոս։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է ներկայացնում ՀՀ ԱՎԾ–ն։