Intel ընկերության զուտ շահույթը 2013 թվականին նվազել է 13%–ով և 9,6 մլրդ դոլար կազմել

17.01.2014 16:54
Intel ընկերության զուտ շահույթը 2013 թվականին նվազել է 13%–ով և 9,6 մլրդ դոլար կազմել

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Intel ընկերության զուտ շահույթը 2013 թվականին 13%–ով նվազել է 2012 թվականի համեմատ և 9,6 մլրդ դոլար կազմել, գրում է digit.ru–ն` ներկայացնելով ընկերության հաշվետվությունը։

Intel–ի հասույթը 2013 թվականին կազմել է 52.7 մլրդ դոլար, ինչը 1 տոկոսով քիչ է նախորդ տարվա` 53.3 միլիարդ դոլար ցուցանիշից։ Ընկերության եկամտի հիմնական աղբյուր է հանդիսացել անհատական համակարգիչների մասնաճյուղը, որն ընկերությանը 33 միլիարդ դոլար է բերել, ինչը 4 տոկոսով քիչ է 2012 թվականի արդյունքից։ Դատա–կենտրոնների մասնաճյուղերի հասույթը 11.2 միլիարդ դոլար է կազմել` նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 7 տոկոսով։

Intel–ւ կանխատեսում է, որ 2014 թվականի հասույթը կմնա նույն մակարդակում` առաջին եռամսյակում կազմելով 12.8 միլիարդ դոլար։ 2014 թվականին ընկերությունը ծրագրում է R&D–ի և այլ ձեռնարկությունների գնման համար մոտ 18.6 միլիարդ դոլար ծախսել։

Digit.ru–ն գրում է, որ անհատական համակարգիչների համաշխարհային շուկան, որը Intel–ի հիմնական շուկան է հանդիսանում, պատմության մեջ ամենամեծ անկումը գրանցեց 2013 թվականին` նվազելով 10 տոկոսով։ Այս կրճատման ֆոնին ընկերությունը հայտարարեց, որ սառեցնում է 5 միլիարդ դոլարանոց նոր գործարանի կառուցումը, որտեղ պետք է համակարգիչների համար նախատեսված 14 նմ չիպեր արտադրվեին։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև