eBay–ի տարեկան շահույթը հասել է մոտ 3 մլրդ դոլարի

23.01.2014 12:21
eBay–ի տարեկան շահույթը հասել է մոտ 3 մլրդ դոլարի

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Ինտերնետ–աճուրդի ոլորտի առաջատար eBay Inc. ընկերության զուտ շահույթը 2013 թվականին տարեկան կտրվածքով ավելացել է 9 տոկոսով և կազմել է 2.85 մլրդ դոլար, ասվում է ընկերության հաղորդագրությունում։ Ընկերության տարեկան հասույթն աճել է մինչև 16.4 մլրդ դոլար (+14%)։ Մեկ բաժնետոմսից ստացված զուտ շահույթը կազմել է 2.18 դոլար, ինչը 9 տոկոսով շատ է, քան 2012 թվականին, հաղորդում է РБК–ն։

eBay Inc.ժի զուտ շահույթը նախորդ տարվա չորրորդ եռամսյակում, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 13 տոկոսով` մինչև 850 մլն դոլար։ Ընկերության հասույթը նախորդ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում հասել է 4.53 մլրդ դոլարի, ինչը 13 տոկոսով գերազանցում է 2012 թվականի 3.99 մլրդ դոլարի ցուցանիշը։ Մեկ սովորական բաժնետոմսից ստացած զուտ հասույթը 2013 թվականի վերջին եռամսյակում կազմել է 0.65 դոլար` դա 14 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը (0,57 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց)։

eBay Inc.–ն ամերիկյան ընկերություն է, որն ինտերնետ–աճուրդների (հիմնական գործունեություն), օնլայն–խանութների, ինչպես նաև ակնթարթային վճարումների ծառայություններ է մատուցում։ Կազմակերպությունը կառավարում է eBay.com կայքը և մի քանի երկրներում դրա տեղական տարբերակները, ընկերությանն է պատկանում PayPal էլեկտրոնային վճարումների համակարգը։ Ընկերության կենտրոնակայանը Սան Խոսե քաղաքում է (Կալիֆոռնիա նահանգ)։

2013 թվականի ընթացքում eBay ապրանքանիշն ընդգրկվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշների ցանկի առաջին 30 հորիզոնականում (13 մլրդ 162 մլն դոլար)։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև