Ուլյուկաևն առաջարկել է հետաձգել անցումը ռուբլու ազատ լողալուն

29.01.2014 13:41
Ուլյուկաևն առաջարկել է հետաձգել անցումը ռուբլու ազատ լողալուն

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ հնարավոր է համարում ռուբլու փոխարժեքի ազատ գոյացման ներդրման ժամկետների հետաձգումը, գրում է Փրայմ գործակալությունը։

«Սա խնդրի վերաբերյալ իմ կարծիքն է, որ գոյություն ունեցող պայմաններում հնարավոր է այլ մոտեցում և գնաճային թարգեթավորման, և ռուբլու փոխարժեքի ազատ լողալու հասկացությունների, և դրանց ներդրման տեմպերի նկատմամբ», – ասել է նա լրագրողներին։

Նախարարի կարծիքով` ներկա պայմաններում այս հարցի նկատմամբ այլ մոտեցում է հնարավոր։

«Ես կքննարկեի որոշ սահմանափակումների ներդրման հնարավորությունը` հաշվի առնելով փոխարժեքի գոյացման ազատության մակարդակը` կախված ֆինանսական կայունության հետ կապված մի շարք գործոններից։ Եվ երկրորդը, միգուցե կքննարկեի նաև ժամանակավոր հորիզոնը, միգուցե այն տեղափոխեի», – կարծում է

Ուլյուկաևը, ով մինչև նախարար դառնալը 2013 թ.–ի ամռանը ԿԲ–ում բանկի առաջին փոխնախագահի պաշտոնում համակարգել է  դրամավարկային քաղաքականությունը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև