Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2014
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    293031  
  • Archive for December, 2014

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն ավելացել է 2,34 կետով և 1 դոլարի դիմաց կազմել է 458,51 դրամ

    Tuesday, December 23rd, 2014

    Հայաստանի արտարժույթի շուկայում դեկտեմբերի 23–ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ձևավորման ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, դեկտեմբերի 22–ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 2,34 կետով և 1 դոլարի դիմաց կազմել է 458,51 դրամ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 0,7%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16 514,91 դրամ

    Tuesday, December 23rd, 2014

    Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել 16 514,91 դրամ, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից պակաս է 0,7 տոկոսով կամ 124,78 դրամով։

    ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում նոյեմբերի վերջին 59% է կազմել

    Tuesday, December 23rd, 2014

    ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում 2014թ.–ի նոյեմբերին կազմել է 59%` ընթացիկ տարվա հոկտեմբերին գրանցված 60%–ի դիմաց, ասվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

    Ռուսական խոշոր բիզնեսը քննարկում է Հայաստանում ներդրումներ կատարելու իրական հնարավորությունները

    Tuesday, December 23rd, 2014

    Հայաստանում Զարգացման եվրասիական բանկի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը։ ԱՌԿԱ – Ինչպե՞ս Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին կազդի այն նախագծերի վրա, որոնք ԶԵԱԲ–ն իրականացնում է Հայաստանում, մասնավորապես, ֆինանսավորման կամ երկրում գործունեության ընդլայնման ամրապնդման հարցերում։ Իգնատով – ԶԵԱԲ–ի ստեղծման էությունն ու նպատակը եվրասիական տարածքում առևտրատնտեսական կապերի և ինտեգրացիոն գործընթացների զարգացումն է։ Հայաստանի ԵՏՄ մտնելը դրական […]

    Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը հունվար-նոյեմբերին կազմել է 8,9 մլրդ դրամ

    Tuesday, December 23rd, 2014

    Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014թ.-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ԱՊՊԱ գծով մոտ 8 916,2 մլն դրամի 45 827 փոխհատուցում են վճարել, ինչը 6,1 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

    ԵՎԶԲ–ն չի բացառում Հայաստանում գնաճի` նպատակային միջանցքի գերազանցումը 2015թ.–ին

    Monday, December 22nd, 2014

    Հայաստանում 2015 թվականին գնաճը կարող է դուրս գալ 4% (±1,5%) նպատակային միջանցքի սահմաններից։ Ինչպես նշվում է ԵՎԶԲ Վերլուծության վարչության հրապարակած դեկտեմբերյան «ԱՊՀ մակրոմոնիտորում», դա կարող է կատարվել` հաշվի առնելով ինչպես արժեզրկման էֆեկտը, այնպես էլ գների շտկումը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո։

    Հայկական դրամի կայունացումը կախված է միջազգային իրավիճակից և ԿԲ դրամային քաղաքականության կոշտությունից. ԵՎԶԲ

    Monday, December 22nd, 2014

    Դրամի կայունացումն կախյալ է մնում ինչպես միջազգային կայունացումից, այդ թվում` ռուբլու կայունացումից, այնպես էլ Հայաստանի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վճռականությունից և կոշտությունից։ Այդ մասին ասվում է ԵՎԶԲ վերլուծության վարչության հրապարակած դեկտեմբերյան «ԱՊՀ մակրոմոնիտորում»։

    Հայաստանի ԿԲ–ն առևտրային բանկերին վաճառել է 2 մլն. դոլար, 451.89 դրամ միջին կշռված փոխարժեքով

    Monday, December 22nd, 2014

    ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 22-ին իրականացվել է 2 (երկու) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 451.89 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, հաղոդրեցին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

    Հայաստանի քաղաքացիները պետք է իրենց վրա զգան անկանխիկ գործարքների առավելությունները

    Monday, December 22nd, 2014

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը։

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել $800 հազ. դոլար

    Monday, December 22nd, 2014

    NASDAQ OMX Արմենիա բորսայում 2014 թ.–ի դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 800 հազ. դոլար` դեկտեմբերի 8-12–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 100 հազ. դոլարի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։