Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2014
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    293031  
  • Archive for December, 2014

    Հայաստանի ԿԲ–ն առևտրային բանկերին 2 մլն դոլար է վաճառել 459,66 դրամ միջին կշռված փոխարժեքով

    Wednesday, December 24th, 2014

    ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 24-ին իրականացվել է 2 (երկու) մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 459,66 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի ԿԲ–ն նվազեցրել է արտարժույթով պարտադիր պահուստավորման նորմատիվը 24%–ից մինչև 20%

    Wednesday, December 24th, 2014

    Հայաստանի ԿԲ–ն նվազեցրել է արտարժույթով պարտադիր պահուստավորման նորմատիվը 24%–ից մինչև 20%, ասվում է կարգավորիչի «Բանկային գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» №2 դրույթում փոփոխությունների կատարման որոշման մեջ։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը աճել է 2.59 կետով և մեկ դոլարի դիմաց 461.1 դրամ կազմել

    Wednesday, December 24th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում դեկտեմբերի 24–ին հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, դեկտեմբերի 23–ի ցուցանիշի համեմատ, աճել է 2.59 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 461.1 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    Հայաստանում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրման փորձնական ծրագիրը կմեկնարկի 2015 թվականին. նախարար

    Wednesday, December 24th, 2014

    Հայաստանում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրման փորձնական ծրագիրը կմեկնարկի 2015 թվականին, չորեքշաբթի ամփոփիչ մամուլի ասուլիսում ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

    Վերաբացվել է «Արդշինբանկ» ՓԲԸ–ի «Վանաձոր» մասնաճյուղը

    Wednesday, December 24th, 2014

    «Արդշինբանկ» ՓԲԸ–ի «Վանաձոր» մասնաճյուղի վերաբացման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

    ՌԴ ԿԲ–ն արտարժույթով բանկերի վերաֆինանսավորում է կիրականացնի` արտարժութային պահուստների գրավի դիմաց

    Wednesday, December 24th, 2014

    Ռուսաստանի բանկը արտարժույթով բանկերի վերաֆինանսավորում է ներդնում` արտարժութային պահուստների գրավի դիմաց։ Այս մասին, ինչպես հաղորդում է Փրայմը, տեղեկացնում է կարգավորիչի մամուլի ծառայությունը` հղում անելով ՌԴ ԿԲ տնօրենների խորհրդի որոշմանը։

    ՀԲ–ն Հայաստանին 75 մլն դոլար է տրամադրել SDPO երկրորդ ծրագրի շրջանակում

    Tuesday, December 23rd, 2014

    ՀԲ–ն երեքշաբթի Հայաստանին 75 մլն դոլար տրամադրեց Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագրով (Second Development Policy Operation – DPO), որը կուղղվի ՀՀ կառավարության կողմից իրականացման փուլում գտնվող կարևորագույն բարեփոխումներին։

    Հայաստանի ԿԲ–ն առևտրային բանկերին 2 մլն դոլար է վաճառել 460,97 դրամ միջին կշռված փոխարժեքով

    Tuesday, December 23rd, 2014

    ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 22-ին իրականացվել է 2 (երկու) մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 451.89 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1.75 տոկոսային կետով՝ սահմանելով 8.50%

    Tuesday, December 23rd, 2014

    2014թ.–ի դեկտեմբերի 23-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1.75 տոկոսային կետով՝ սահմանելով 8.50%:

    ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 23–ին ավելացել է 1,59 տոկոսով և կազմել 457,07 դրամ

    Tuesday, December 23rd, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 23–ին կատարված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ավելացել է 1,59 տոկոսով և կազմել է 457,07 դրամ։