Archives by Month:

Calendar:

  • Calendar

    April 2016
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    252627282930  
  • Archive for April, 2016

    Հայաստանի բանկերի անկանխիկ գործիքների միջոցով կատարված փոխանցումների ծավալը փետրվարին նվազել է 18,5%–ով` կազմելով 1,6 տրլն դրամ

    Friday, April 15th, 2016

    Հանրապետության տարածքում Հայաստանի առևտրային բանկերի բոլոր անկանխիկ գործիքների միջոցով կատարված փոխանցումների ծավալը 2016 թ.-ի փետրվարին կազմել է 1 595,7 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 18,5 տոկոսով, հաղորդվում է 2016 թ.-ի Հայաստանի ԿԲ փետրվարյան տեղեկագրում:

    Հայաստանում միջբանկային վարկերի ծավալը փետրվարին ավելացել է 66,9%–ով` հասնելով ավելի քան 75 մլրդ դրամի

    Friday, April 15th, 2016

    Հայաստանում միջբանկային վարկերի ծավալը, այդ թվում` ռեպո–գործարքները, 2016 թ.–ի փետրվարի արդյունքում, հասել է մոտ 75 մլրդ դրամ` նախորդ տարվա փետրվարի համեմատ ավելանալով 66,9 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ–ի 2016 թ.–ի փետրվարի տեղեկագրում։

    Յունիբանկը մասնակցում է Cbonds Emerging Markets Bond Conference համաժողովին Լոնդոնում

    Thursday, April 14th, 2016

    Յունիբանկը մասնակցում է ապրիլի 14-15 Լոնդոնում անսկացվող Cbonds Emerging Markets Bond Conference համաժողովին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

    «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016թ.–ի I եռամսյակի մամուլի վարկանիշը

    Thursday, April 14th, 2016

    «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016 թ.–ի առաջին եռամսյակի մամուլի վարկանիշը։ Ըստ այդ ամփոփագրի, առաջատար են դարձել 1. Ամերիաբանկը 2. ՎՏԲ–Հայաստան Բանկը, 3. Արմսվիսբանկը, 4. Մելլաթ բանկը 5. Անելիք բանկը։

    ՀԲ. արտերկրից Հայաստան իրականացվող ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2015 թ.–ին կազմել են ՀՆԱ–ի 19,2%

    Thursday, April 14th, 2016

    Արտերկրից Հայաստան իրականացվող ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2015 թ.–ին կազմել են ՀՆԱ–ի 19,2 տոկոսը, նշվում է Համաշխարհային բանկի «Միգրացիա և զարգացում» զեկույցում։

    «Յունիբանկը» զրոյացրել է ԼՂՀ–ում ադրբեջանական ագրեսիայի զոհերի ընտանիքների վարկային պարտավորությունները

    Wednesday, April 13th, 2016

    «Յունիբանկը» որոշում է կայացրել զրոյացնել ԼՂՀ տարածքում ծավալված ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների վարկային պայմանավորվածությունները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

    Յունիբանկը սկսել է 5 մլն դոլար ծավալով պարտատոմսերի թողարկումը

    Wednesday, April 13th, 2016

    «Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտարարում է 8–տոկոսանոց տարեկան եկամտաբերությամբ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի առևտրային բանկերի` պլաստիկ քարտերով արտերկրում կատարած գործարքների ծավալը փետրվարին նվազել է 20,7%-ով` մինչև 5,8 մլրդ դրամ

    Wednesday, April 13th, 2016

    Հայաստանի առևտրային բանկերի բոլոր տեսակի պլաստիկ քարտերով 2016 թ.–ի փետրվարին արտերկրում իրականացրած գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 5,8 մլրդ դրամ` մեկ ամսում նվազելով 20,7 տոկոսով:

    ԱՄՆ պետբյուջեի պակասուրդը մարտին կրկնապատկվել է

    Wednesday, April 13th, 2016

    Նավթի գների անկումը տեսականորեն պետք է օգնի ամերիկյան տնտեսությանը և բարելավի հավասարակշռությունը: Սակայն խնդիրներ շատ կան, իսկ նավթի գների նվազման դրական ազդեցությունը առայժմ նկատելի չէ:

    ԱՄՀ–ն բարելավել է Հայաստանի գնաճի 2016 թ.–ի կանխատեսումը

    Tuesday, April 12th, 2016

    Արժույթի միջազգային հիմնադրամը 2016 թ.–ին Հայաստանում կանխատեսում է գների 2,6 տոկոսանոց աճ։ Այս մասին նշվում է ԱՄՀ–ի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) ապրիլյան զեկույցում։