22.08.2013 15:52
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարությունը համալրել է պետական վճարումների էլեկտրոնային (e-payments.am) համակարգը, այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ֆինանսների նախարարությունից։
Հաղորդման համաձայն` էլեկտրոնային վճարման կատարելագործված համակարգը հնարավորություն է ընձեռելու ֆիզիկական անձանց, անհատ ձեռներեցներին, մանր և միջին ձեռնարկատերերին ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները կատարել էլեկտրոնային եղանակով: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: