Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2013 թվականի դեկտեմբերի վերջին կազմել է մոտ 4,59 մլրդ դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 0,8%–ով

31.01.2014 17:24
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2013 թվականի դեկտեմբերի վերջին կազմել է մոտ 4,59 մլրդ դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 0,8%–ով

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում համախառն պետական պարտքը 2013 թ.–ի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 4 588,4 մլն դոլար` ամսվա ընթացքում կրճատվելով 0,8 տոկոսով կամ 35,6 մլն դոլարով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ երկրի համախառն պետպարտքը, տարեսկզբի համեմատ, աճել է 4,9 տոկոսով։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն` հանրապետության արտաքին պետական պարտքը հաշվետու ամսում աճել է 0,9 տոկոսով կամ 34,5 մլն դոլարով` դեկտեմբերի վերջին կազմելով 3 903,7 մլն դոլար։

Միաժամանակ հանրապետության արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 508,3 մլն դոլարը բաժին է ընկնում է ՀՀ ԿԲ–ի պարտքին։ Այս ցուցանիշը նվազել է ամսվա ընթացքում 7 տոկոսով։

Ներքին պարտքը դեկտեմբերի վերջին կազմել է 684.7 մլն դոլար` նոյեմբերի համեմատ աճելով 1 մլն դոլարով։ Միաժամանակ մոտ 673 մլն դոլարը բաժին է ընկնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պարտատոմսերին, 8 մլն դոլարը` ռեզիդենտների առևտրային վարկերին և 2,44 մլն դոլարը` ներքին երաշխիքներին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև