Archives by Month:

Calendar:

  • Calendar

    June 2012
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    252627282930  
  • Archive for June, 2012

    Հայաստանում ֆիզիկական անձանց համար ավանդների միջին տոկոսադրույքները մայիսին կրճատվել են 0,1 տ.կ.-ով

    Friday, June 22nd, 2012

    Հայաստանում ֆիզիկական անձանց համար ավանդների միջին տոկոսադրույքները մայիսին, ապրիլի համեմատ, կազմել են 8,9 տոկոս՝ նվազելով 0,1 տոկոսային կետով, նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում:

    Հայաստանին 2013 թվականին կարող է դեֆոլտ սպառնալ. նախկին վարչապետ

    Friday, June 22nd, 2012

    Հայաստանը 2013 թվականին կարող է կանգնել դեֆոլտի վտանգի առջև, կարծում է Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

    Հայկական բանկերի «վատ» պարտքերի խնդիրն ազդում է նրանց գործունեության վրա. թերթ

    Friday, June 22nd, 2012

    Հայաստանի բանկային համակարգի համար ընթացիկ տարին պակաս հաջող է, քան նախորդը, գրում է «Դելովոյ Էքսպրես» թերթը։

    Մինչև 2016 թվականը Ռուսաստանը դուրս կգա ՎՏԲ բանկի կապիտալից

    Friday, June 22nd, 2012

    ՌԴ կառավարությունը հաստատել է 2012-2013 թթ.-ի և մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածի խոշոր ակտիվների սեփականաշնորհման վերջնական պլանը։ Համապատասխան կարգադրությունն ուրբաթ տեղադրվել է դաշնային նորմատիվ և կարգադրողական ակտերի բանկում, հայտնում է «Փրայմը»։

    ՀՀ վարկային կազմակերպություններն ապրիլի վերջին 10,6 մլրդ դրամի սպառողական վարկեր են տրամադրել

    Friday, June 22nd, 2012

    Հայաստանի առևտրային բանկերի կողմից ապրիլի վերջին տրամադրած սպառողական վարկերի ծավալը կազմել է ավելի քան 10,6 մլրդ դրամ՝ մարտի համեմատ աճելով 3,1 տոկոսով, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

    «Անելիք Բանկն» իջեցրել է Visa և MasterCard պլաստիկ քարտերի սակագները

    Friday, June 22nd, 2012

    «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է առավել մատչելի սակագներով Visa և MasterCard միջազգային պլաստիկ քարտեր, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

    ՖԿԵՀ-ն կարող է հունիսին 1 միլիարդ եվրո տրամադրել Հունաստանին. Յունկեր

    Friday, June 22nd, 2012

    Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը կարող է մինչև հունիսի վերջ 1 միլիարդ եվրո հատկացնել Հունաստանին եվրագոտուց ֆինանսական օգնության շրջանակներում, հաղորդեց Եվրախմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Լյուքսեմբուրգում կայացած ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

    Ֆինանսների փոխնախարարը դժվարացավ կանխատեսել Հայաստանում արտարժույթի փոխարժեքի հետագա վարքագիծը

    Thursday, June 21st, 2012

    Այսօր դժվար է կանխատեսել դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի վարքագիծը, քանի որ այդ գործընթացը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով, ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը։

    ՀԲ-ի ցուցաբերած աջակցությունն ամրապնդել և ընդլայնել է երկկողմ գործընկերային հարաբերությունները. ՀՀ նախագահ

    Thursday, June 21st, 2012

    Համաշխարհային բանկի կողմից գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման համար Հյաստանին ցուցաբերված օժանդակությունն ավելի ամրապնդեց և ընդլայնեց ՀՀ և ՀԲ գործընկերային հարաբերությունները, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի պաշտոնավարման ժամկետն ավարտղ տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի և այդ պաշտոնում նրան փոխարինող, տարածաշրջանային նոր տնօրեն Հենրի Քերալի հետ հանդիպման ընթացքում։

    ՀՀ տնտեսությունը հաջողությամբ հաղթահարել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը. ԱԶՍԾԲ

    Thursday, June 21st, 2012

    Հայաստանի տնտեսությունը հաջողությամբ հաղթահարել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց ԱԶՍԾԲ նախագահ Անդրեյ Կոնդակովը։