ԱԽՏ բորսաները բացվել են նվազմամբ

13.09.2012 14:39
ԱԽՏ բորսաները բացվել են նվազմամբ
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները հինգշաբթի` սեպտեմբերի 13–ի առքուվաճառքները սկսել են նվազմամբ` ներդրողների կողմից ԱՄՆ ԴՊՀ–ի բաց շուկաների կոմիտեի երկօրյա նիստի արդյունքների սպասելիքներում զգուշություն պահպանելու ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքների առաջին րոպեներին նվազել  է 0, 17 տոկոսով՝ հասնելով 9845.1 կետի:
Հարավային Կորեայի KOSPI-ին ընկել է 0.23 տոկոսով՝ կազմելով 1945.45 կետ:
S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առքուվաճառքների սկզբին կորցրել է 0.45 տոկոս՝ հասնելով 4352.2 կետի:
Hang Seng հոնկոնգյան ֆոնդային բորսայի ցուցիչն ընկել է 0,05տոկոսով՝ կազմելով 20064.47 կետ: Շանհայի SSE Composite ֆոնդային բորսայի ցուցիչն առքուվաճառքների բացումից հետո նվազել է 0.15 տոկոսով և կազմել 2123.33 կետ:
Ներդրողները սպասում են չորեքշաբթի բաց շուկաների կոմիտեի երկօրյա նիստին։ Բլումբերգ գործակալության հարցման համաձայն, դրան մասնակցած տնտեսագետների գրեթե երկու երրորդը կարգավորիչից ակնկալում են քանակային մեղմման երրորդ ռաունդի հայտարարման մասին։ Մի շարք վերլուծաբաններ նաև հույս են կապում ԴՊՀ–ի` մինչև 2015 թվականի գերցածր տոկոսադրույքների քաղաքականությունը շարունակելու խոստման հետ։ Այդ հույսերը մեծամասնությամբ հիմնված են կարգավորիչի ղեկավար Բեն Բերնանկեի վերջին հայտարարությունների վրա, որոնց համաձայն, ամերիկյան տնտեսության ներկա իրավիճակը հեռու է բավարար լինելուց, և գերատեսչությունը չի բացառում օժանդակության լրացուցիչ քայլերը։
KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:
S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ: Հաշվարկվում է որպես Հոնկոնգի 34 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի ուղղությամբ միջին կշռված արժեք:
SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև