ԵԱԶԲ վարչության նախագահը կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

27.09.2012 14:55
ԵԱԶԲ վարչության նախագահը կմասնակցի  ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը կկայանա սեպտեմբերի 28-ին Յալթայում, հայտնում է ԵԱԶԲ մամուլի ծառայությունը:

«Բացի նիստին մասնակցելուց, Իգոր Ֆինոգենովը ծրագրում է ելույթ ունենալ «ԱՊՀ տարածքում ներդրումների և տնտեսական փոխազդեցության նոր հնարավորություններ» նստաշրջանին, որը կանցկացվի «Գործարար հանդիպումներ Յալթայում» գործարար-ֆորումի շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ֆինոգենովն իր զեկույցում կխոսի եվրասիական տարածքում Բանկի ներդրումային գործունեության փորձի մասին, ինչպես նաև կներկայացնի ԵԱԶԲ-ի և Ուկրաինայի տնտեսական համագործակցության հնարավորությունների իր տեսլականը:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև