Առողջապահության ոլորտում պետական ապահովագրման համակարգի անցումը Հայաստանում նախատեսվում է 2014թ.–ին. նախարար

26.12.2012 13:53
Առողջապահության ոլորտում պետական ապահովագրման համակարգի անցումը Հայաստանում նախատեսվում է 2014թ.–ին. նախարար

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության համակարգում պետական ապահովագրման համակարգի անցումը Հայաստանում նախատեսվում է իրականացնել 2014թ.–ին, չորեքշաբթի լրագրողներին ասաց հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։

Ըստ նրա` այժմ նախագահի հանձնարարության համաձայն, աշխատանքներ  են տարվում անհրաժեշտ իրավական և տնտեսական փաստաթղթերի պատրաստման ուղղությամբ։

Նախարարը նշեց, որ վերջին շրջանում ակտիվացել են քաղաքացիական ծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթների շրջանակներում վճարումները։

«2012թ.–ին այդ ուղղությամբ համակարգ է ստացվել 2,5 մլրդ դրամ (ավելի քան 6 մլն դոլար), դա լուրջ թիվ է, և ես ակնկալում եմ, որ առաջիկայում այդ գումարը կավելանա»,– ասաց Դումանյանը։

Նա նշեց, որ հաշվի առնելով դա, ինչպես նաև միջազգային փորձը, առողջապահության նախարարությունը հանձնաժողով է ստեղծել, որը Ֆինանսների նախարարության, կառավարության և Կենտրոնական բանկի հետ համատեղ աշխատում է 2014թ.–ից պետական ապահովագրական համակարգին անցնելու համար օրենսդրական և նորամտիվ դաշտի ստեղծման վրա։

2012թ.–ի հունվարից Հայաստանում ներմուծվեց քաղաքացիական և պետական ծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթը։ Սոցփաթեթի բաղադրիչներից մեկն է պարտադիր բժշկական ապահովագրումը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև